f

Անկախ

«Բժիշկները թողած իրենց գործը ռեմբոներ էին դարձել»․ ի՞նչ է կատարվել «Միքայելյան» հիվանդանոցում


«Միքայելյան» բժշկական կենտրոնում երեկ՝ փետրվարի 7-ի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել բժիշկների, անվտանգության աշխատակիցների եւ պացիենտի հարազատների միջեւ։

NEWS.am-ը զրուցել է պացիենտի հարազատներից մեկի հետ, որն այդ միջադեպի հետեւանքով վնասվածք է ստացել։

«Մենք մեր հարազատին օգնություն էինք ցույց տալիս, որ մեր հիվանդին շտապ տեղափոխեն վերակենդանացման բաժանմունք։ Աշխատակիցները կարծել են, թե մենք ուզում ենք ներխուժել վերակենդանացման բաժանմունք։ Մի հատ սանիտարկա կար, սկսեց միանգամից անվտանգությանը կանչել՝ առանց պատճառի ու հիմքի։ Մեր բարեկամի քառասունքն էր, մեր կողմը խմած էր, սգի մեջ էին, նյարդային էին, երբ այդ կինը անվտանգության աշխատակիցներին կանչեց, մեր կողմն արդեն հունից դուրս եկավ, միմյանց քաշքշեցին, ինչին միացան նաեւ բժիշկները։ Էս բժիշկները թողած իրենց գործը ռեմբոներ էին դարձել, եկան ու հարձակվեցին մեր վրա։ Մեկն էլ հաստ մատանին դրել էր մատին ու հարվածում էր։ Թողել էին իրենց գործը, սաղ խառնվել էին իրար։ Մեր տղաներից մեկին այնքան էին հարվածել, որ գիտակցությունը կորցրել էր»,- պատմեց հարազատը։

Ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատները կոտրել են հիվանդանոցի գույքը, իսկ անվտանգության աշխատակիցը վիճաբանության ժամանակ ստացել է վնասվածք: Պարզվել է, որ ժամը 20.10-ին «ալկոհոլային խմածություն եւ կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ, որի երեք հարազատները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ են հասցրել հիվանդանոցի հերթապահ բժշկին եւ անվտանգության երկու աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երեւանի՝ 28-ամյա, Ծաղկունք գյուղի՝ 38-ամյա եւ Նորակերտ գյուղի՝ 28-ամյա բնակիչները ձերբակալվել եւ ներկայացվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Մեզ Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ նշված բուժհաստատությունում այցելուների կողմից առերեւույթ խուլիգանություն կատարելու եւ բուժաշխատողների նկատմամբ ֆիզիկական ներգործություն ունենալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (խուլիգանություն) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ֆիզիկական ներգործություն) հատկանիշներով։ Այս պահին իրականացվում է նախաքննություն։

Միքայելյան համալսարանական հիվանդանոց ծեծկռտուք ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին