f

Անկախ

Հանրակացարանի ուսանողներին տեղեկացրել են, որ պետք է ազատեն սենյակները, ուսանողները տանիքից զրկվելու վտանգի տակ են


Factor.am-ը գրում է․

«Գևորգը մեկ տարուց ավելի է՝ ապրում է «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի հանրակացարանում։ Նրան երկու օր առաջ տեղեկացրել են, որ պետք է դուրս գա զբաղեցրած սենյակից, քանի որ շենքում շուտով վերանորոգման աշխատանքներ են սկսվելու։ Ասում է՝ այլ տեղ չունի մնալու, դուրս գալու դեպքում ստիպված ծննդավայր՝ Ճամբարակ է վերադառնալու։

Գևորգը մեկն է այն 270 ուսանողներից, որոնց նման ծանուցում է եղել։ Ուսումնական երկրորդ կիսամյակը նոր է սկսել, և ուսանողների համար տարօրինակ է, թե ինչու է որոշվել հիմա սկսել շենքի վերանորոգումը։

Կեցության վարձավճարը «Զեյթուն ուսանողական ավան»-ում մեկ ուսանողի համար հաշվարկվում է տարեկան 110 հազար դրամի չափով՝ չհաշված սենյակի էլեկտրականության վճարը: 2021 թվականից հանրակացարանը ունի նաև կեցության վճարի փոխհատուցում տրամադրելու հնարավորություն, և շատերը սոցիալական պայմաններից ելնելով են գալիս հենց
այս հանրակացարան։

Ուսանողներից բացի, հանրակացարանում բնակվում է նաև Արցախից բռնի տեղահանված 5 ընտանիք։ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված Արկադի Ավանեսյանի ընտանիքը,
որը 2020-ի վերջից է հաստատվել այստեղ, ուսանողներից է տեղեկացել շենքից դուրս գալու մասին։ Սենյակը փոքր է, պայմաններն այնքան էլ լավ չեն, սակայն ասում է՝ դուրս գալու դեպքում գնալու տեղ չունեն։

Հանրակացարանի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, որին արդեն 170-ից ավելի բնակիչ է միացել։ Ասում են՝ ցանկանում են դիմել ԿԳՄՍ նախարարությանը՝ ակնկալելով, որ հանրակացարանից դուրս գալու ժամկետները կերկարաձգվեն։

Ուսանողներն ասում են՝ տնօրինությունն իրենց տեղեկացրել է, որ մինչև մարտի 1-ը պետք է լքել հանրակացարանը, այնինչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօրվա ճեպազրույցում
հայտնեց, որ ուսանողների առաջ ժամկետներ չեն դրվել, նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո աշխատանքները կազմակերպելու հարցը։
Անդրեասյանը նշեց՝ շենքը կշարունակի հանրակացարան մնալ, իսկ վերանորգման նպատակը ուսանողների համար հարմարավետ պայմաններ ստեղծելն է։ Նախարարի խոսքով՝
ուսանողների հետագա կեցության հետ կապված հարցերը առանձին քննարկվում են։ Այս դեպքում հարց է մնում՝ ինչու է ուսանողներին ասվել, որ մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է
դուրս գան հանրակացարանից»։

Մանրամասները՝ տեսանյութում

ԿԳՄՍ նախարարություն Հանրակացարան Տեսանյութ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին