f

Անկախ

Ավտոմեքենայի առեղծվածային պայթյուն Երեւանում․ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ


Երեւանում այսօր՝ փետրվարի 8-ին, ավտոմեքենայի առեղծվածային պայթյուն է տեղի ունեցել։ Անկախին պատասխանել են Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Ըստ ՔԿ-ի՝ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Թեւոսյան փողոցի 4 հասցեի հատվածում պայթուն տեղի ունենալու մասին։ Նույն օրը ժամը 01։00-ին բժշկական կենտրոնից եւս հաղորդում է ստացվել, որ նշված հասցեի մոտ տեղի ունեցած պայթունի հետեւանքով շտապօգնության խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել երկու տղամարդու։

Պարզվել է, որ փետրվարի 8-ին ժամը 00։05-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երթեւեկելով Թեւոսյան փողոցով, մեքենան կայանել է փողոցի 4 հասցեի մոտ, որից քիչ անց մեքենայի սրահում անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով 1976 եւ 1988թթ․ ծնված երկու անձ, որոնցից մեկը Երեւանի, մյուսը՝ Լոռու մարզի բնակիչ, «պայթունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ավելի ուշ ԲԿ-ից հաղորդել են, որ վնասվածք ստացածներից 1976թ․ ծնված անձը ժամը 05:00-ին մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են բեկորներ, նռնակի դետալներին նմանվող առարկաներ: Վերցվել են նաեւ արնանման հետքեր, իրեր: Նշանակվել են դատաբժշկական եւ դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամաքնները պարզվում են։

ՀՀ Քննչական կոմիտե ավտոմեքենա Պայթյուն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին