f

Անկախ

Անցնող մի քանի տարիներին հոգևոր, կրթական, մտավոր և ռազմական հարատև պայքարի մեջ ենք. Տ․ Շահե վարդապետ Անանյան


Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Սուրբ Վարդանանց տոնը: Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից  Անկախին հայտնում են, որ պատարագիչն է եղել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Սրբազան արարողությանը ներկա են եղել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձել է Սուրբ Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սիրելիներ, Վարդանանց հիշատակումն այսօր առավել քան արդիական է, որովհետև անցնող մի քանի տարիների ընթացքում հոգևոր, կրթական, մտավոր և ռազմական հարատև պայքարի մեջ ենք։ Եվ այդ պայքարը կարծես ոչ թե տանում է մեզ դեպի հաղթանակի, այլ միայն կորուստների։ Սակայն հենց այստեղ է, որ Վարդանանց խորհուրդը գալիս է մեզ պատգամելու, որ եթե մեր զորագլուխը Հիսուսն է, մեր բանակը խավարի մեջ ամենալուսավորն ու ամենաանմեղն է։ Ամեն պայքար կարող ենք հաջողությամբ պսակել, եթե մեր հայացքն ուղղված է մեր հավատքի զորագլխին»։

Հայր Շահեն նաև միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից շնորհավորել է Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:

Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվել է  Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել  առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, պայծառացման և Նորին Սրբության կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:

Շահե վարդապետ Անանյան Հայ Առաքելական եկեղեցի Հայաստան Մայր աթոռ սուրբ Էջմիածին ՖԲ Գրառում

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին