Հայաստանի աթլետիկայի հավաքականը 8 մարզիկով և գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի և կապանցի վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ, այսօր երեկոյան կմեկնի Ստամբուլ: Հավաքականի 8 մարզիկ (եռացատկորդներ՝ Լևոն Աղասյան,Գոռ Հովակիմյան, վազորդներ՝ Երվանդ Մկրտչյան, Ռոման Ալեքսանյան, Էլլադա Ալավերդյան, Գայանե Չիլոյան, հեռացատկորդներ՝ Յանա Սարգսյան, Գոռ Բեգլարյան, ) կմասնակցի փետրվարի 10 –ին սկսվող Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնությանը: Այն օլիմպիական վարկանիշային է, և հաջողակները համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում, իրավունք կստանան մասնակցել նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1 – 3 –ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը: