f

Անկախ

Ոստիկանության բյուջեն 2017-ի համեմատ կրկնապատկվել է. իսկ հանցագործություններն աճել են 75 տոկոսով. Վարդանյան


2017-ին ոստիկանության բյուջեն կազմել է շուրջ 40 մլրդ դրամ, իսկ 2023-ին կրկնախպատկվել է՝ հասնելով 76 մլրդ դրամի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Բոլոր տեսակի հանցագործությունների մասով մենք ունենք աճ: Ընդ որում, ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական աճ մի քանի անգամներ: Ընդհանուր հանցագործությունների թիվը 20 հազարից հասել է 35 հազարի, ծանր հանցագործությունների թիվը 2700-ից 5000-ը գերազանցել է: Առանձնապես ծանր հանցագործությունները 10 անգամ են ավելացել: Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները 1200-ից հասել է 4200-ի: Ես ուզում եմ հասկանալ՝ էս բյուջեի միջոցներն ո՞ւր են ուղղվում, ուղղվում են զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշելո՞ւն, ընդդիմադիրների վրա գործեր կարելո՞ւն: Էս հանրությունը մեղք չի՞, էդքան հարկ է մուծում, որ դուք էդ քաղաքական պատվերը իրականացնեք»,-ասաց նա:

 

 

Ի պատասխան ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց. «Նախ ուզում եմ նշել, որ ոստիկանությունը երբեւէ քաղաքական պատվեր չի կատարում: Երկրորդ, դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի փոփոխության հետ»:

Քրիստինե Վարդանյանը զարմացած հարցրեց. «Այսինքն մահվան ելքով վրաերթերի աճը պայմանավորված է քրեական օրենսգրքի փոփոխության հե՞տ: Այս ցուցանիշները շատ կոնկրետ են: Հիմա դուք լուրջ ասում եք, որ այդ աճը գրանցվել է, որովհետեւ քրեական դատավարության օրենսգիրքն է փոխվե՞լ: Դա լուրջ չէ»;

Վահե Ղազարյանը պարզաբանեց. «Հիմա ցանկացած դեպքով նախաձեռնվում է քրեական վարույթ, դրանք ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում նստում են որպես դեպք: Դրանով է պայմանավորված դեպքերի աճը»:

Քրիստինե Վարդանյան հանցագործություններ Հայաստան ՀՀ Ոստիկանություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին