Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից» պահանջել է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ, նաեւ 120 միլիոն եվրո՝ ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքելու համար, հաղորդում է news.am-ը՝ հղում անելով El Larguero-յին։
Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել է 29 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։