f

Անկախ

Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին


Երևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում  քննարկման են դրվել Երևան քաղաքի ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի և Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշման նախագծերը։

Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու հարցի վերաբերյալ զեկուցել է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ որպես հիմք ներկայացնելով Երևան քաղաքի ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի Երևանի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել   ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը քաղաքական հետապնդում է համարել Սոնա Աղեկյանին մանդատից զրկելը, քանի որ նա ընդդիմադիր գործիչ է եղել և Հայկ Մարությանի քաղաքապետ լինելու ընթացքում, և ներկայում։ Նա կոչ է արել ոչ մի ավագանու չզրկել մանդատից։

Քննարկմանը հաջորդել է քվեարկությունը, որի արդյունքում ավագանին 34 ձայնով կողմ է քվեարկել Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագծին։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյանն էլ զեկույց է ներկայացրել ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։

Նա նշել է, որ քաղաքապետարանի Կազմակերպական վարչության համապատասխան գրության համաձայն՝ Գևորգ Ստեփանյանը մասնակցել է նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 42 քվեարկություններից ընդամենը 7-ին, իսկ բացակայությունների հարգելի լինելու վերաբերյալ տվյալներ քաղաքապետարանին չեն ներկայացվել։

Այնուհետև հայտարարվել է մեկժամյա ընդմիջում։

Նշենք, որ այսօր արդեն ավագանին մանդատից զրկել է Հայկ Մարությանին եւ Նարինե Հայրապետյանին:

Հայաստան Սոնա Աղեկյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին