f

Անկախ

Պիտի ձեռներս ծալեի՞նք, ասեինք՝ տապալեք մեր բոլոր նախագծե՞րը. Տիգրան Ավինյան


Մենք որևէ մեկին ավագանու մանդատից չենք զրկում այն պատճառով, որ նրան չենք սիրում։ Մենք որևէ մեկին չենք զրկում մանդատից այն պատճառով, որ նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում։ Սա հստակ է։ մանդատից զրկվում են նրանք, որոնք ամենաշատը չեն մասնակցում քվեարկություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետը։

Նա նշեց, որ օրինակ Սոնա Աղեկյանի առումով ափսոսանք ունի, բայց կա սկզբունք, որով առաջնորդվում են։ Նրա խոսքով՝ օրենքը հստակ է ասում է, որ բոյկոտը պետք է լինի քվեարկություններ 50%-ը։ «Խնդրեմ՝ էն 50%–ը մասնակցեք։ Բոյկոտի անձրևանոցի տակ անգործություն մի արեք, որովհետև ավագանու անդամ լինելը պարտականություն է։ Ձեզ իրապես թվում էր, որ պետք է ձեռներս ծալեինք, ասենք՝ ամեն ինչ արեք, տապալեք բոլոր նախագծերը, բոյկոտեք, ու մենք էլ, սենց, ձեռքներս ծալենք ու ասենք՝ վայ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա։ Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչո՞ւ չպետք է հանենք, ո՞վ է ասել, որ օրենքի տարբեր հոդվածներով մեզ տրված լիազորություններից չպետք է օգտվենք»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Նա վստահեցրեց, որ եթե ավագանու անդամները շարունակեն անգործություն ցուցաբերել և այս պրոցեսը չդադարի, ապա շարունակվելու է նաև լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթացը։ «Վենդետայի տրամաբանությունը, որ փորձում եք առաջ քաշել, դա չկա։ Անգործությունը չի կարող անընդհատ արդարացվել։ Էս ավագանին անգործությանը որոշակի վերաբերմունք ա ցույց տալու։ Իմ պարտականությունն ա, որ էս ինստիտուտն աշխատի, որ ամեն ավագանու անդամ իր պարտականությունները՝ նիստերի մասնակցության, քվեարկությունների մասնակցության, տո մեզ սուր քննադատության պարտականությունները կատարի»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Այս պահին արդեն Նաիրնե Հայրապետյանի եւ Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվել են: Մյուսների հարցը դեռ քննարկվում է:

Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն:  Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա:

Ավելի ուշ նիստին ներկայացան «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:

Հայաստան Տիգրան Ավինյան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին