f

Անկախ

Ի՞նչ է նշանակում առկա է սիրային կապ՝ անկախ սեռական հարաբերությունից. Հարց՝ Զարուհի Բաթոյանին


Խորհրդարանն այսօր՝ փետրվարի 7-ին, քննարկում է ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը:

«Ոլորտը կարգավորող այս կարևոր օրենքն ընդունվել է 2017 թվականին, ուժի մեջ մտել` 2018-ին, և սա առաջին մեծ նախագիծն է օրենքի կիրառումից հետո, որն անդրադառնում է արդեն առաջ եկած բացերին և խնդիրներին»,- ասաց հիմնական զեկուցող, պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Առաջարկվող նախագծով մասնավորապես նախատեսվում է վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով, օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաև երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետները, ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի սահմանումը, առաջնային բուժօգության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում բոլոր այն դեպքերում, երբ այդ առողջական խնդիրն ի հայտ է եկել բռնության հետևանքով, սահմանել ապաստարանների մատչելիության պահանջ  հաշմանդամություն ունեցող անձանց համար, վերանայել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը:

Բաթոյանը տեղեկացրեց, որ փաթեթը քննարկվել է պատասխանատու բոլոր գերատեսչությունների, իրավապաշտպան կազմակերպությունների, ՄԻՊ գրասենյակի հետ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ դիմելով Զարուհի Բաթոյանին, ասաց. «Զուգընկեր» գաղափարն եք ներուծում օրենսդրություն։ Ի՞նչ է նշանակում առկա սիրային կապ՝ անկախ անկախ համատեղ բնակության, կամ միմյանց հետ սեռական հարաբերչություններ ունենալու հանգամանքից»:

Ի պատասխան Բաթոյանը մանրամասնեց, որ օրենքով պետք է սահմանվեին բռնություն կիրառողների ենթադրյալ շրջանակը, և այդ շրջանակից դուրս էին մնում այն անձինք, որոնք, օրինակ, նշանված են կամ ընկերներ են, զուգընկերային հարաբերություններ ունեն, բայց որոնց միությունը, օրինակ՝ զագսով, ամրագրված չէ,  որպեսզի օրենքը կարողանա տարածվել այս անձանց վրա:

Բաթոյանն ընդունեց, որ որոշ դեպքերում կա որոշակիության խնդիր, ավելի շատ կփորձեն կիրառման ընթացքում հասկանալ՝ որտեղ են խնդիրները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ առաջարկեց հստակ սահմանել՝ ով է «զուգընկերը», սահմանել, որ խոսքը տղամարդու և կնոջ մասին է, ինչին ի պատասխան պատգամավորը պարզաբանեց՝ իրենք իրավասու չեն սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր:

«Ով էլ լինի այդ զուգընկերը, արգելվում է բռնությունը, և մենք չենք սահմանելու խտրականություն»,- նշեց Բաթոյանը:

Հարակից զեկուցող, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը պարզաբանեց՝ օրենքը չի վերաբերում ընտանիքի սահմանմանը, այլ բռնության դեպքերին: Նրա խոսքով՝ պատգամավորների անհանգստությունը հարուցած՝ «կենցաղային բռնություն» տերմինն այդքան էլ հասկանալի չէ, և առաջինից երկրորդ ընթերցում դա կարող է քննարկվել:

«Մենք ընտանիքը չենք ձևակերպում, մենք ձևակերպում ենք, թե բռնությունը ո՛ր խմբերում կարող է լինել, խոսքը սրա մասին է: Հասկանում եմ, որ բացեր կան, սակայն խոցելի խմբերի անվտանգությունը շատ կարևոր է»,- ասաց Պարսիլյանը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում բաց են քննարկումների և առաջարկությունների համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ օրենքում սահմանված չէ, թե ով է զուգընկերը, նա առաջարկեց հստակ սահմանել՝ ով է «զուգընկերը», սահմանել, որ խոսքը տղամարդու և կնոջ մասին է, ինչին ի պատասխան պատգամավորը պարզաբանեց՝ իրենք իրավասու չեն սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր:

«Ով էլ լինի այդ զուգընկերը, արգելվում է բռնությունը, և մենք չենք սահմանելու խտրականություն: «Մենք սահմանել ենք «Զուգընկերը» և այս օրենքով բռնության կանխարգելման մասին է խոսքը։ Մենք իրավասու չենք սահմանելու, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր, ով էլ լինի, ում էլ ընտրեն զուգընկեր, արգելվում է բռնությունը»,-ասաց Զարուհի Բաթոյանը։

Հայաստան Գեղամ Նազարյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին