f

Անկախ

Դուք ո՞վ եք, իմ գործատուն իմ ընտրողներն են. Հայկ Մարությանը՝ իրեն մանդատից զրկողներին


Այսօր այս դահլիճում նորից մի անամոթ որոշում է քննարկվում՝ մանդատից զրկել ավագանու ընդդիմադիր մի քանի անդամների, այդ թվում նաեւ ինձ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի ավագանու այսօրվա՝ արտահերթ նիստում իր ելույթում հայտարարեց ավագանու «Ազգային առաջընթաց կուսակցություն» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը:

«Ո՞րն է  այս որոշման իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումը: ՔՊ-ից ասում են՝ օրենքի համաձայն, եթե նիստերի կեսից ավելիին չի մասնակցել, կարող է հեռացվել: Այսինքն կարող է եւ չհեռացվել: Բա, եթե այդպես է, ինչու նախորդ գումարման ժամանակ չէիք հեռացնում ձեր տասնյակ թիմակիցներին, ոփրոնք տարիներով նմիստերին չէինմասնակցում: Որովհետեւ ձեր  դեմ դուրս չէին գլի՞ս: Գիտե՞ք, անցած գումարման ժամանակ ում եք հեռացրել՝ Լուսինե Մխոյանին՝ հղի կնոջը միայն այն բանի հմար, որ երբ ինձ քաղաքապետի պաշտոնից հանում էիք, նա ձեզ չմիացավ: Այ էս եք դուք:

Մեզ հանում եք, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը։ Թե չէ բացակայություն, սաղ լոլոներ են։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել, դո՞ւք եք ինձ էդ մանդատը տվել, թե՞ կարող ա մատածում եք, դուք իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս, դուք ո՞վ եք։ Էս էլ որերորդ անգամ արհամարում եք երևանցիների քվեն»,-ասաց Մարությանը՝ անտեղյակ մարդկանց իրազեկելով, որ Երևանի ավագանու անդամի աշխատանքը հասարակական հիմունքով է, նրանք աշխատավարձ չեն ստանում։

Նա ասաց, թե նիստերին չմասնակցելն իր գիտակցված որոշումն է.

«Միայն նիստին չգալու և քվորում չապահովելու միջոցով է հնարավոր այնպես անել, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի։ Գալով ու դեմ քվեարկելով չի ստացվում, որովհետև իշխանության ձայները մի քանի հատով միշտ ավելի են, բայց իրենք ավելի չեն, իրենք փոքրամասնություն են։ Բոյկոտը մեր քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։

Ինձ մոտենում են քաղաքացիները, ասում են՝ էս ինչ վիճակ ա։ Ասում եմ՝ ժողովուրդ ջան, բայց ինչի՞ եք ինձ ասում, մենք չենք իշխանությունը։ Խնդրում եմ նամակ, մեյլ գրել քաղաքապետարանին, անունն էլ Սիսի դրեք, որ տեսնեն»,-ասաց Մարությանը։

Նա հայտարարեց, թե իրեն ավագանուց հեռացնելու գործընթացը կոնկրետ նպատակ ունի՝ զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։

Հիշեցնենք, որ այսօր ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ավագանու 5 ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու հարցը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն:  Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա:

Հայաստան Հայկ Մարության

Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Ավելին
Ավելին