f

Անկախ

Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում կնքված պայմանագրի գինը․ «Հետք»

«Հետքը» գրում է․ «Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է, որ վարում է Միացյալ Նահանգներում գրանցված «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն (Amulsar Investor Ventures LLC, խմբ.) ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը։ Ըստ առկա տվյալների՝ արբիտրաժային այս գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին։ Բացի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, Հայաստանի շահերի պաշտպանությանը ներգրավված է նաև Foley Hoag ընկերությունը։ Կառավարությունը, սակայն, գաղտնի է պահում ամերիկյան այս ընկերության հետ կնքված պայմանագրի գինը՝ նշելով, թե գործի գաղտնիության պատճառով չի կարող տրամադրել այն։

Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի և 1976 թվականին ընդունված ՅՈւՆՍԻՏՐԱԼ-ի (ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողով, խմբ.) արբիտրաժային կանոնադրության հիման վրա։

Արբիտրաժային այս գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի նախագծին։ Դեռ 2019 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը, որին այդ ժամանակ ամբողջությամբ պատկանում էր Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագիծը, ՀՀ իշխանություններին ծանուցել էր, որ Կանադայի ու Մեծ Բրիտանիայի հետ Հայաստանի ներդրումային պայմանագրերի հիման վրա միջազգային արբիտրաժում վեճ է սկսում։ Այդ հանգամանքը դեռ նույն տարվա հունվարին չէր բացառել ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը՝ հայտարարելով, որ «Ամուլսար տանող ճանապարհների ապօրինաբար փակ լինելու պատճառով, ընկերությունը դատարան կդիմի Կառավարությունից իրենց կրած կորուստների փոխհատուցում ստանալու համար»։ «Բոլոր օպցիաները բաց են։ Ամեն ինչ հնարավոր է»,- լրագրողներին հայտարարել էր նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսից Ամուլսար տանող ճանապարհը սկզբում փակել էին Վայոց ձորի մարզի բնակիչները, իսկ այնուհետ նրանց էին միացել նաև բնապահպանները, ովքեր պահանջում էին դադարեցնել Ամուլսարի շահագործմանն ուղղված ցանկացած գործողություն։

Սակայն 2019 թվականի օգոստոսին այս վեճը կարծես թե լուծվեց, քանի որ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հանքի շահագործումը չի վնասի շրջակա միջավայրին, իսկ վարչական դատարանը ոստիկանությանը պարտավորեցրեց վերացնել «Լիդիան Արմենիա»-ին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Հայաստան Ամուլսար

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին