f

Անկախ

«Ժողովուրդ». Բուհերի աշխատանքները համակարգող փոխնախարար չկա


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շուրջ ծավալվող աղմուկները հաջորդում են մեկը մյուսին: Դրանք այնքան ջանք ու էներգիա են տանում բազմապրոֆիլ այդ նախարարությունից, որ փոխնախարար չի նշանակում բուհերի գծով:

Պարզվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այլեւս չի համակարգում համալսարանների աշխատանքը եւ ցանկացած հարց՝ կապված բարձրագույն կրթության հետ, չի ընդգրկում իր հետաքրքրությունների շրջանակներում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանների աշխատանքն արդեն համակարգում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն, որի առաքելությունն է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող Գիտության կոմիտեի եւ ԲՈԿ-ի, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները համակարգել։

Շատ բուհերից արդեն ահազանգում են, որ կոմիտեն չի հաջողում համալսարանների հետ աշխատանքում, հստակ չի կարողանում սահմանել բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները եւ համակարգված չի աշխատում ԿԳՄՍ նախարարության հետ։ Նախկինում բուհերի աշխատանքը համակարգող փոխնախարարը ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանն էր, որը 2022 թվականի դեկտեմբերից չի զբաղեցնում այդ պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունը, որը համակարգում է բուհերի հետ աշխատանքը, կոմիտեին ֆիզիկապես միացել է 2024 թվականի հունվարին, որի արդյունքում էլ կառավարման լուրջ բացթողումներ կան: Ամեն դեպքում, կապվեցինք Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ խնդիրներ կամ ուշացումներ ոչ մի ժամանակ չեն եղել. «Երբ բուհերը նման հայտարարություններ են անում, ձեւակերպում են՝ որոնք են այն խնդիրները, որոնցով կոմիտեն չի զբաղվում։ Մենք գիտենք, որ կան համակարգային խնդիրներ. եթե չլինեին, այդ բարեփոխումներն անելու իմաստ չէր լինի։

Բուհ չկա, որ ունենա օրհասական խնդիր, եւ մենք դրանով չզբաղվենք»: Մինչդեռ, շատ բուհերի ղեկավարներ կան, որ մեզ ահազանգել են, դեռ՝ ծպտյալ, որ խնդրի դեպքում օրերով չեն կարողանում պատասխանատու կառավարիչ գտնել, կարգավորել հարցը»:

։Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՀՀ ԿԳՄՍ բուհեր Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին