Այսօր՝ փետրվարի 7-ին, Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել:
Նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.
Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)
Հայկ Մարության («Ազգային առաջընթաց»)
Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)
Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)
Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)
Օրակարգում ընդգրկված է եւս երեք հարց, որոնք վերաբերում են տեղական տուրքերի վճարման վերաբերյալ որոշումներում փոփոխություններին:
Մասնավորապես, որոշումներից մեկով սահմանվում է, որ Երեւանի Ա և Բ գոտիներում կիրակի օրերին ավտոկայանատեղիի վճար չի գանձվի: