Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գուրակը երեքշաբթի անսպասելի մեկնել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, գրում է Daily Sabah-ը։
Չհայտարարված այցը տեղի է ունենում Իրաքում քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունների ուժգնացման փուլում։
Այցի մանրամասները չեն հաղորդվում, սակայն այցը կայանում է երկու ամիս անց այն բանից հետո, երբ Գյուլերը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հյուրընկալել էին իրենց իրաքցի գործընկերներին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացած անվտանգության գագաթնաժողովի ժամանակ:
Գագաթնաժողովին ներկա են եղել նաեւ Հյուսիսային Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչները։