f

Անկախ

Եթե Վարդենիսից բոլոր կարևոր հիմնարկները հանեն, ապա Վարդենիսի համար «ուրվական քաղաք» բնութագրումը շատ ճիշտ կլինի. Ավետյան


Ծառայություններ կան, որ Վարդենիսում այլեւս չեն իրականացվելու։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին առ այն, որ Վարդենիսում փակվելու են մի շարք պետական հիմնարկներ, ինչպես, օրինակ, ՆԳՆ-ի անձնագրային ծառայությունը, կադաստրի բաժանմունքը, հարցականի տակ է նաև հոսպիտալի և հոգեբուժարանի հետագա գործունեությունը։

Մարզպետը նշեց, որ Հոգեկան առողջության տուն- ինտերնատի տեղափոխման հարց ընդհանրապես գոյություն չունի, բայց ծառայությունների տեսակներ կան, որոնք պատվիրակվելու են առաջիկայում։

«Այսինքն, այդ ծառայությունը պատվիրակված է լինելու, ոչ թե ինչ-որ բան փակվելու է։ Պայմանական ասած՝ պատվիրակում են ինչ-որ կազմակերպության կամ համայնքին, որ այդ ծառայությունը որևէ համայնքում կազմակերպի, բայց եթե պատվիրակում են՝ դա չի նշանակում, որ այդ ծառայությունն այդտեղ չի լինելու, դա նշանակում է , որ այդ ծառայությունը կազմակերպելու է ինչ- որ մի այլ կազմակերպություն կամ համայնք»,- պարզաբանեց մարզպետը։

Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անձնագրայինի և կադաստրի տեղափոխման հետ կապված հարցերը, բացառված չէ, քննարկվեն կառավարության առաջիկա նիստում։

«Ի սկզբանե, նախատեսված է եղել, որ դրանք տեղափոխվելու են Մարտունի, բայց քանի որ հիմա այս հարցի շուրջ աղմուկը մեծացավ՝ հիմա քննարկվում է մեկ պատուհան Վարդենիսի համայնքապետարանում թողնելու հարցը։ Ենթադրվում էր, որ կառավարության հինգշաբթի օրվա նիստում այս հարցը պետք է քննարկվեր, հիմա բացառված չէ, որ առայժմ հանեն օրակարգից»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ եթե գոնե մեկ պատուհան թողնեն, ապա բնակիչների համար ոչ մի խնդիր չի լինի։

«Ենթադրում եմ, որ էլեկտրոնային կնիք կլինի, եթե էդպես չլինի՝ անգամ մեկ պատուհան չթողնեն ու ամբողջ տարածաշրջանի ժողովուրդը ստիպված լինի գնալ Մարտունի՝ այս դեպքում, կարծում եմ, Վարդենիսի տարածաշրջանում բունտ կլինի, բողոքի ակցիաներ կլինեն, ես ինքս կնախաձեռնեմ այդ ակցիաների կազմակերպումը»,- նշեց Հակոբ Ավետյանը։

Սակայն նաեւ չբացառեց, որ մարդիկ որոշեն ակցիաներ անել՝ անձնագրայինի ծառայությունը պահելու համար միայն։ «Եթե դուրս են գալու՝ ասեն՝ «կառավարության ցավը տանեմ, բայց անձնագրայինը պահեք», իրենց կողքը չեմ կանգնի։ Էսօր անձնագրայինը կլինի, վաղը՝ մեկ ուրիշ բան»,- ընդգծեց Գեղամասարի նախկին համայնքապետը։

Նրա փոխանցմամբ՝ Վարդենիսում որոշակի ծառայությունների մատուցման սահմանափակումն արվում է համայնքային խոշորացման ներքո ։

«Եթե Վարդենիսից բոլոր այս կարևոր հիմնարկները հանեն՝ Վարդենիսի համար «ուրվական քաղաք» բնութագրումը շատ ճիշտ կլինի։ Եթե էսպես շարունակվի՝ վերջում ամբողջ երկիրն են խոշորացնելու դարձնեն մեկ ընդհանուր համայնք ու հանձնեն 3-րդ երկրի, էսպես կորցնելու ենք անկախությունը»,- եզրափակեց Ավետյանը։

Հակոբ Ավետյան Վարդենիս Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին