«Ապրելու երկիր» կուսակցությունը տեղեկացնում է, որ Արկադի Թամազյանն ընդդեմ Ալավերդի համայնքի ավագանու գործով դատական նիստին դատավորը արգելել է լրագրողներին պատշաճ լուսաբանումը։
«Ալավերդիում իրականացված իշխանազավթման դատական գործի ժամանակ դատավորը արգելել է լրագրողներին պատշաճ լուսաբանումը։
Սա անվստահություն է առաջացրել է դատարանի նկատմամբ։
Արկադի Թամազյանի պաշտպանական կողմը որոշում է կայացրել դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ հաշվի առնելով նման կողմնակալ պահվածքը»,- հայտնում են կուսակցությունից։