f

Անկախ

Բնապահպանական ջանքերի դեմ փնթի ու ագրեսիվ արշավը հարված է հենց ժողովրդավարությանը․ Հայտարարություն


Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն են տարածել՝  ՀՀ-ում  բնապահպանական կազմակերպություններին, անհատ ակտիվիստներին, իրավապաշտպաններին ճնշելու, հակաժողովրդավարական գործընթացների  և ապաժողովրդավարացման փորձերի մասին։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ-ում ընթանում են ճնշումներ բնապահպան ակտիվիստների, բնապահպանական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ազդակիր համայնքների՝ հանքարդյունաբերության վնասակար ծրագրերին հակառակվող բնակիչների նկատմամբ: Դա արտահայտվում է ատելության խոսքով, վիրավորանքներով, զրպարտչական բնույթի հրապարակումների ֆեյքային հարձակումների, և արդեն իսկ պետական պաշտոնյանների որոշ ելույթների,  տրված հարցազրույցների ձեւով։ Հանքարդյունաբերական որոշ ընկերությունները, նրանց սպասարկող եւ շահառու շրջանակներն իրականացնում են արշավներ կեղծ օրակարգերի և պատմույթների ստեղծման և տարածման ուղղությամբ՝ իբր թե հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները սպասարկում են ադրբեջանական շահը:
Այս կեղծ արշավը վաղը շրջվելու է պետության և հենց իրենց դեմ:

Այն ագրեսիվ քարոզարշավը, որ սկսվել է իբր բնապահպանների, բայց իրականում ազդակիր համայնքների դժգոհ բնակչության դեմ, ակնհայտ է դարձնում, որ դրա հեղինակները՝ իրենք են հարևան բռնապետական երկրի՝ Լաչինի միջանցք փակող ու աղավնի խեղդող, կեղծ բնապահպան ակտիվիստներին ձայնակցում և նրանց զառանցանքը դնում իրենց քարոզչության հիմքում:
Մեզ համար անընդունելի են մեր երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ալիևյան ռեժիմի նարատիվները և Հայաստանի բնական ռեսուրսների անխնա շահագործման դեմ տարիներ տևող մեր քննադատությունների նորօրյա շահարկումը:

Հայաստանում  բնապահպան ակտիվիստների, բնապահպանական կազմակերպությունների,  իրավապաշտպանների, ազդակիր համայնքների ու առհասարակ հանրային սեկտորի գործունեությունը ժողովրդավարարության բնական դրսևորում և ցուցիչ է։ Իսկ բնապահպանական ջանքերի դեմ փնթի ու ագրեսիվ արշավը հարված է հենց ժողովրդավարությանը: Այդպիսի արշավը բնորոշ է բռնապետական ռեժիմներին, ինչպիսին է Ադրբեջանը: Հարց է առաջանում․ իսկ ովքե՞ր են այդ ոլորտում հիմնական ներդրողները և սեփականատերերը, ովքեր, կարծես, շահագրգռված են ՀՀ-ի հասարակարգի ապաժողովրդավարացմամբ, Հայաստանի տարածքների աղտոտմամբ և բնակչության առողջության վատթարացմամբ, որը, միանշանակ, ձեռնտու է Հայաստանի թշնամի  քաղաքական ռեժիմներին, և նրանց քաղաքական օրակարգն է:

Այն պաշտոնատար անձինք, հանքագործական բիզնեսի ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները, որոնք Հայաստանի քաղաքացիական հասարակության դեմ գործում են հարևան բռնապետական երկրի մեթոդներով, Հայաստանը տանում են «ադրբեջանացման» ճանապարհով, որը հենց քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների պատճառով ժամանակին վռնդվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունից (ԱՃԹՆ), հիմա էլ հետևողականորեն մեկուսացվում է քաղաքակիրթ միջազգային կազմակերպությունների գործունեությունից, ինչպիսին է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը:

Հայաստանը չպետք է գնա բռնապետության ճանապարհով: Դա կործանման, ինքնաոչնչացման ճանապարհ է: Քաղաքացիական հասարակությունը և, մասնավորապես, բնապահպանական կազմակերպությունները և անհատ ակտիվիստները, ովքեր կանգնած են ՀՀ ժողովրդավարության ակունքներում, շարունակելու են պայքարել  ժողովրդավարության արժեքների, հանրությանը և բնությանը հասցվող վնասակար նախաձեռնությունների հետեւողական խափանման համար»:

Հայտարարությանը միացել են․

1. «Կանաչ Հայաստան» ՀԿ
2. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
3. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
4. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
5. «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
6. «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
7. «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
8. «Հայաստանի անտառներ» ՀԿ
9. «Հանրային վերահսկողություն» ՀԿ
10. «Հելսինկան ասոցիացիա»  իրավապաշտպան ՀԿ
11. «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
12. «Հաջողակ կին» ՀԿ
13. «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
14. «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
15. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
16. «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ
17. «Նոր հորիզոններ» ՀԿ
18. «Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամ
19. «SOS Մեծ Այրում» քաղաքացիական նախաձեռնություն
20. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
21. Քիմիական անվտանգության կոալիցիա
22. «Կանաչ Փոփոխություն» ՀԿ
23. «Սպիտակ ջոկատ» ՀԿ
24. «Խարույկ» արշավական ակումբ ՀԿ
25. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
26. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
27. Ժուռնալիւստների «Ասպարեզ» ակումբ
28. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

բնապահպանություն քաղաքացիական հասարակություն հայտարարություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին