f

Անկախ

Դժվար է գտնել այլ ժողովուրդ, որի ուսյալ ներկայացուցիչներն այդպիսի մոլեռանդությամբ ատեն սեփական ժողովրդի խորը անցյալը


Դժվար է գտնել այլ ժողովուրդ, որի ուսյալ ներկայացուցիչներն այդպիսի մոլեռանդությամբ ատեն սեփական ժողովրդի խորը անցյալը և այդպիսի հետևողականությամբ ժխտեն այդ նույն անցյալում ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությունը, ինչպես դա դրսևորվում է հայերի ուսյալ շերտի դեպքում:

Այդ մարդկանց համար բացարձակապես խնդիր չէ՝ հին աստվածներին «չաստվածներ» կամ «կուռքեր» անվանելը, նրանց օտարելը, պատեհ-անպատեհ նշելը, թե՝ դրանք հայկական չեն, հայության հետ կապ չունեն...

Այսինքն, ո՞նց էլի:

Ու երբ հարցնում ես, օրինակ, իսկ պարթև Գրիգորիսը՝ արքայասպան Անակի որդին, այդ ի՞նչ խորը կապ է ունեցել հայության հետ, սկսում են «հանաքի տալ», ծաղրական բաներ ասել (երևի իրենց թվում է, թե մենք սարկազմից լավ չենք ու չենք կարող նույն կերպ արձագանքել, մինչդեռ հարցն իրար ծաղրելը կամ միմյանց վրա «բոցեր անելը» չի):

Ինչպե՞ս կարող է ուսյալ մարդը չգիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ այս աշխարհում պատմամշակութային ժառանգությունը նրանն է, ով տեր է կանգնում դրան, տիրություն է անում: Եվ հետո. եթե հին աստվածներին «չաստվածներ» եք համարում, ապա վաղը «չարքաներ» կասեք նաև հին արքաներին, չէ՞ որ նրանք, ձեր անհասկանալի պատկերացմամբ՝ կուռքերին էին երկրպագում, մի խոսքով՝ «ճշմարիտ հավատքի» չէին: Դե չէին ֆայմում, որ Միհրից «քոփի-փասթ» արված Քրիստոս էր լինելու և լույսի-գիտության պաշտամունքին փոխարինելու է գալու անվերապահ ու կույր սիրո պաշտամունքը...

Եթե Հիսուսից քրիստոնյա դիրքավորվող մեր ուսյալ հայրենակիցները վատ են զգում Անահիտ անունից ու Անահիտ դիցամորը համարում են հիշատակման արժանի ոչ այլ կերպ, քան «չ» ժխտմամբ, համարում են օտար ու անընդունելի, ապա հոգ չէ՝ շուրջբոլորն այնքա՜ն վերցնել ցանկացողներ կլինեն, առաջին հերթին՝ մեր ազգը ջնջել ցանկացող հորդան: Այն հորդան, որ իրենով է արել մեր երկրի ահռելի մասը, իրենով է արել քաղաքներն ու գյուղերը, իրենով է արել դրանց անվանումները, սարերի ու ձորերի անունները, քրիստոնյաների ու արշավողների ջարդարարություններից հետո մնացած պատմաճարտարապետական բեկորները... Մի հին աստվածուհին ի՞նչ է, որ չտանեն, կասեն դա ոչ թե հայկական, այլ հինավո՜ւրց ալբանական (ծիպը՝ աղվանական աստվածուհի է):

Այ մարդ, կար՞ող է մի օր էլ բռնեն Գռնիում Միհրի վերականգնված տաճարը քարուքանդ անեն: Էն տաճարը, որ նույնիսկ բագինաքանդ ու քրմասպանդ 301-ին չքանդեցին:

Հ.Գ. Գիտեմ, որ որոշ, այդ թվում՝ հարգելի մարդիկ, միգուցե վատ կզգան էս անկեղծ խոսքից: Միգուցե ոմանք կշտապեն պիտակել, թե՝ «ահա՜ն, հայ կռապաշտները, հայ հեթանոսները...»: Գիտեք, ի՞նչ: Ես իմ հարաբերությունների տիրույթն ունեմ Աստծո ու աստվածայինի հետ: Ես էլ, շատերիդ նման, կնքված հայ առաքելական քրիստոնյա եմ: Մաղթում եմ, որ հեթանոսության պահով «բոցեր անող» հայրենակիցներս Հայ Առաքելական եկեղեցու կողքին կանգնած լինեն նվաստիս գոնե կեսի չափով, եթե ավելին չասեմ:

Բայց ես նմանապես ի՛մն եմ համարում ոչ միայն վերջին 1723 թվերին ու այդ ընթացքում ձևավորված պատմամշակութային ժառանգությունը, այլև նախորդած, էսպես ասեմ՝ 6277 տարիներին ձևավորվածը՝ Գեղամա սարերի Վիշապներից ու Լճաշենից մինչև Էթիունի, Բիայլնիլի երկրից մինչև Կամմուխու (Կոմմագենե)...

Ինչո՞ւ պիտի ես հրաժարվեմ նրանից, ինչ ի՛մն է, ինչ իմ ինքնության կարևոր բաղադրիչն է: Ինքս ինձ ո՞նց ուրանամ ու հանուն ինչի՞:

Անահիտ աստվածուհու արձան քրիստոնեություն Հայաստան Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին