f

Անկախ

2022-ին բերքահավաքի ժամանակ հացահատիկի մեկ կգ-ն 165-175 դրամ էր, իսկ 2023-ին՝ արդեն արժեր 70-80 դրամ. պատգամավոր


Պարենային անվտանգության ապահովումը պետական քաղաքականության գերակա ուղղությունն է, քանի որ ընդգրկում է ազգային, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ բնապահպանական գործոնների լայն շրջանակ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետության պարենային անվտանգության աստիճանը կախված է գյուղատնտեսական արտադրության բազային ներուժից։ Պարենային անվտանգության ապահովման բնագավառում ագրարային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հայրենական գյուղատնտեսական արտադրողին օգնություն ցուցաբերելուն՝ պետական հովանավորչության ռազմավարության օգտագործմամբ: 

 Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների պարենային անվտանգությունն ապահովելու համար նրանց սպառած սննդի գերակշիռ մասը պետք է արտադրվի սեփական գյուղատնտեսության ոլորտում։ Իրերի իրական վիճակը այսօր վկայում է մեր երկրում պարենային անվտանգության լուրջ խնդիրների մասին: Դա պայմանավորված է ազգային տնտեսության բոլոր ոլորտներում առկա համակարգային ճգնաժամով և անկմամբ։

Անցած շաբաթ գործընկերներիս հետ Շիրակի մարզում էինք։ Ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, վերջիններս իրենց մտահոգությունը  հայտնեցին դիզվառելիքի և պարարտանյութի  բարձր գների, առաջիկա ոռոգման սեզոնին ժամանակին ջուր ունենալու, հացահատիկի և կարտոֆիլի մթերման ցածր գների  հետ կապված։

2022 թվականի   բերքահավաքի ժամանակ հացահատիկի գինը 165-175 դրամ մեկ կիլոգրամի համար։

2023 թվականի   բերքահավաքի ժամանակ  հացահատիկի կիլոգրամն արդեն արժեր 70-80 դրամ։

2021 թվականին Հայաստանը սպառել է 367 հազար տոննա  ցորեն, որից միայն 97 հազար տոննան է աճեցվել տեղում։ Մնացածը ներմուծվել է՝  հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից։

Նույն տխուր վիճակագրությունը շարունակվել է անցած տարիների ընթացքում։

Ցորենի և մի շարք այլ  մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը մեր հանրապետությունում  շարունակում է ցածր մնալ:

Պետական լուրջ աջակցության բացակայության, մթերման ցածր գների պատճառով շատերը մեծ վնասներ են կրել և լիովին տրամաբանական է, որ Շիրակի մարզում  կրճատվում են ցորենի ցանքատարածությունները:

Գյուղացիներին թողնելով մեն  մենակ բազմաթիվ խնդիրների ու հոգսերի  հետ,տպավորություն է ստեղծվում,որ իշխանությունները կարծես միտումնավոր ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն հայկական արտադրանքը, ոչնչացնեն ազգային գյուղատնտեսությունը։

Ոլորտի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ամրապնդել և զարգացնել գյուղոլորտում արտադրողների ներուժը, ինչը կնպաստի պարենային անվտանգության համակարգերի ստեղծմանը:

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ, կոչ եմ անում համապատասխան գերատեսչություններին  անհապաղ միջոցներ ձեռնարկել   բարձրացրած խնդիրները լուծելու համար։

Գյուղացին ամեն րոպե պետք է զգա պետության աջակցությունը։

Մեր երկրի պարենային անվտանգությունն անմիջապես  փոխկապակցված է ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների բարեկեցության հետ։

հացահատիկ Հայաստան Մհեր Մելքոնյան ՀՀ ԱԺ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին