f

Անկախ

Երևան քաղաքի 36-ամյա բնակչին Տավուշի մարզում առևանգել են


Պարզվել են Տավուշի մարզի չորս բնակիչների կողմից Երևան քաղաքի 36-ամյա բնակչի առևանգման, վերջինիս նկատմամբ ինքնիրավչություն  կատարելու դեպքի հանգամանքները:

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Տավուշի մարզի 49-ամյա բնակիչ Մ.Մ.-ն, մի խումբ անձանց՝ եղբոր, նույն մարզի 53-ամյա բնակիչ Ա.Մ.-ի, վերջինիս որդու՝ 27-ամյա Յ.Մ.-ի և  Ա.Մ.-ի ընկերոջ՝ Տ.Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ առևանգել են 36-ամյա իր ծանոթ, Երևան քաղաքի բնակիչ Ա.Հ.-ին և վերջինիս կամքին հակառակ, ապօրինի տեղափոխելով այլ վայր, բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս նկատմամբ կատարել են ինքնիրավչություն, որն էական վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին:

ՔԿ-ից մանրամասնում են՝ պարզվել է, որ դեռևս 2020թ. մայիսին Մ.Մ.-ն Երևան քաղաքի հիշյալ բնակչին տվել է շուրջ 230.000 ՀՀ դրամ արժողության տարբեր ապրանքներ՝ դրանք վաճառելու և գումարը հետագայում վճարելու պայմանով: Սակայն վերջինս, վերցված ապրանքները վաճառված չլինելու պատճառաբանությամբ, նշված գումարը չի տվել, ինչն էլ ծանոթների միջև դարձել է տարաձայնությունների պատճառ:

Այդ ընթացքում Մ.Մ.-ն պարբերաբար զանգահարել է և պահանջել ինչպես պարտքը, այնպես էլ՝ դրան իր կողմից հավելագրված տոկոսագումարը՝ չվճարելու դեպքում սպառնալով վերցնել պարտապանին պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան: Սակայն վերջինս պահանջված ժամանակահատվածում չի վճարել պարտքը, որից հետո պարտատերը՝ Մ.Մ-ն, ընկերոջ, եղբոր, վերջինիս որդու հետ պայմանավորվել է բռնություն գործադրելով առևանգել Ա.Հ.-ին:
Տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Տավուշի մարզում, Մ.Մ.-ն 2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով հիշյալ անձանց հետ գնացել է Ա.Հ.-ի մոտ և պահանջել իր գումարը, այնուհետև ցանկացել է վերջինիս ավտոմեքենայից վերցնել վաճառքի ենթակա բջջային հեռախոսների աքսեսուարները, սակայն Ա.Հ.-ն թույլ չի տվել: Այնուհետ խմբի անդամները, փակելով Ա.Հ.-ի ավտոմեքենայի ճանապարհը և հեռանալու բոլոր ուղիները, բացահայտ, Ա.Հ.-ի կամքին հակառակ,  ֆիզիկական բռնություն գործադրելով, առևանգելու նպատակով, հրելով տուժողին նստեցրել են իրենց ավտոմեքենաներից մեկը, տարել Պտղավան գյուղի ճանապարհին գտնվող գազալցակայան:

Ա.Հ.-ին տեղափոխելով հիշյալ գազալցակայանում գտնվող սենյակ՝ մի քանի հոգով ձեռքերով ու ոտքերով, սառույցով լցված պլաստմասե շշով հարվածներ են հասրել Ա.Հ.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ շարունակելով այդ գործողությունները նաև վերջինիս վայր ընկնելուց հետո։
Ապա Ա.Հ.-ից պահանջել են տալ իրեն պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները, սակայն վերջինս հրաժարվել է, ինչի պատճառով հանցավոր խմբի անդամները կրկին հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

ՔԿ փոխանցմամբ, շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ հանցավոր խմբի անդամները, սպառնալիքների ազդեցության տակ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի կողմից պարտք մնացած 230.000 ՀՀ դրամ գումարը օրենսդրորեն սահմանված կարգով ստանալու փոխարեն, իրենց ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, տվյալ պահին փաստացի ազատությունից զրկված Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս դրամապանակից վերցրել են այնտեղ առկա 16.000 ՀՀ դրամը և պահանջել իրենց հանձնել ավտոմեքենայում գտնվող բջջային հեռախոսների աքսեսուարները:

Տուժողը, գիտակցելով առևանգման արդյունքում անազատության մեջ գտնվելու հանգամանքը և կրկին ֆիզիկական բռնության ենթարկվելու իրական վտանգը, հարկադրված կատարելով հանցավոր խմբի կողմից ներկայացված ապօրինի պահանջը՝ իր ավտոմեքենայից դատարկել է առնվազն 634.800 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսների տարբեր աքսեսուարները՝ դրանք հանձնելով Մ.Մ.-ին, որից հետո նրան թույլատրել են հեռանալ նշված վայրից հեռանալու թույլտվություն է խնդրել և ստանալով այն՝ իր ավտոմեքենայով հեռացել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելը):

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե առևանգում Տավուշի մարզ Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին