Ինձ ահազանգել են բազմաթիվ վարդենիսցիներ ու ճամբարակցիներ և խնդրում են իրենց զայրույթը փոխանցել առ այն, որ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակում են՝ մայրաքաղաք Երևանից ստացված հրահանգով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա նաեւ նշել է. «Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացիայի անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են։
Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Իսկ 2021-ին պայծառ ապագա էիք խոստանում մեր ժողովրդին, խաբեբանե՛ր…
Այս իրավիճակում մնում է մի սպասելի հարցադրում. Վարդենիսն ու Ճամբարակն էլ ե՞ն դժգույն ու դժբախտ:
Ձեզ օպտիմալացրեք Կառավարման համակարգից… Ձեզ…
Հ. Գ. Անձնագրային ծառայությանների փակման հարցով դիմել եմ ՆԳ նախարարին, պատասխանը կհրապարակեմ: Քաղաքացիների ձայնը պիտի լսելի լինի հասցեատերերին, ու ես սիրով իրականացնում եմ ԱԺ պատգամավորի իմ գործառույթները»: