f

Անկախ

Եթե Նիկոլ Փաշինյանը Ակելայի պես վրիպի, կաշին տիկ են հանելու. ՔՊ-ի թիմում հերթ են կանգնել. Քաղաքական վերլուծաբան


Ես չեմ բացառում, որ Ալեն Սիմոնյանը որոշակի չափով կամուրջ է հանդիսանում նախկինների նեւ ներկայիս իշխանությունների հետ: Այս մասին Politik.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց քաղաքկան վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններին ու կալանավորումներին, որից հետո դեմոնստրատիվ կերպով ձերբակալվածներին աջակցություն հայտնեցին Ալեն Սիմոնյանը եւ Հակոբ Արշակյանը:

«Վերջիվերջո, եկեք հիշենք՝ ով էր Ալեն Սիմոնյանը հեղափոխությունից առաջ: Այդ մարդը շոու բիզնեսի հետ կապված եթերներից դուրս չէր գալիս: Մենք գիտենք, որ շու բիզնեսը եւ անցյալում, եւ ներկայում միշտ կապված է այդ պահին եղած իշխանության հետ: Այսինքն եթե դու որոշակի օղակներով կապված չեն իշխանության հետ, դու այդ դաշտ չես կարող մտնել, քեզ եթեր չեն տա: Այն, որ ինքը մշտապես այդ դաշտում էր, ցույց է տալիս, որ նախկին իշխանությունների կողմից ընդունված եւ հովանավորվող տղա է:

Ես չեմ բացառում, որ ինքը նախկին իշխանության որոշակի ներկայացուցիչների եւ ներկայիս իշխանությունների միջեւ տեղեկատվական, երաշխիքների եւ այլ կամուրջ է: Հավանաբար, դրանով էր պայմանավորված ԱԺ նախագահի պաշտոնում իր հայտնվելը:

Բայց այսօր այդ մարդը, փաստացի մարտահրավեր է նետել Նիկոլին, թքել է նրա վրա եւ Նիկոլ Փաշինյանը այս պահի դրությամբ լռում է: Հակոբ Արշակյանը տեսավ, որ Ալեն Սիմոնյանը թքում է Նիկոլի վրա, մտածեց՝ դե մի հատ էլ ես պզզացնեմ: Հիմա Նիկոլի թիմում հերթ են կանգնելու պզզացնողները: հենց որ Ակելան վրիպում է, Ակելայի կաշին քերթելու համար իր յուրայիններն են հերթ կանգնում»,-ասաց նա:

Արգիշտի Կիվիրյանը նկատեց, որ 30 տարվա մեջ Հայաստանում չեն ձեւավորվել քաղաքական դաշտ, քաղաքական կուսակցություններ, ձեւավորվել են ոհմակներ:

«Նախկինում էլ է եղել ոհմակ, այսօր էլ է ոհմակ: Այս ողջ գործընթացը բխում է ոհմակի օրենքներից: Եթե Նիկոլ Փաշինյանը Ակելայի պես վրիպի, կաշին տիկ են հանելու: Ես չեմ կարող ասել՝ կվրիպի, թե՞ ոչ»:

Արգիշտի Կիվիրյանը չբացառեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ձերբազատվի Ալեն Սիմոնյանից, վերջինս ՀՀԿ-ական ընդդիմության կողմից հռչակվի որպես հերթական ազգափրկիչ, ժողովրդի խնդիրներով տառապող մի հրաշք , ազնիվ անձնավորություն:

Հայաստան Արգիշտի Կիվիրյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին