f

Անկախ

Бунт на корабле. Սա իշխանական խորը ճգնաժամ է, որը սպասելի էր. Արգիշտի Կիվիրյան


Ռուսերեն մի արտահայտություն կա՝ Бунт на корабле (խռովություն նավի վրա): Այս մասին Politik.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց քաղաքկան վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններին ու կալանավորումներին, որից հետո դեմոնստրատիվ կերպով ձերբակալվածներին աջակցություն հայտնեցին Ալեն Սիմոնյանը եւ Հակոբ Արշակյանը:

«Սա սպասելի գործընթաց էր, մենք տեսնում ենք ակնհայտորեն իշխանության ներսում ճգնաժամ: Ես տարիներ շարունակ խոսել եմ, որ իշխանափոխություն կարող է լինել ոչ թե փողոցից, այլ այն ժամանակ, երբ իշխանության ներսում ճաքեր առաջանա: 1998-ին էլ իշխանության ներսից է եղել իշխանափոխությունը: 2018-ին, եթե իշխանության ներսում երկու թիմեր չբախվեին իրար շատ ծանր ձեւով, եւ չառաջանար խորքային ճգնաժամ, ապա կարող է եւ իշխանափոխություն չլիներ, անհրաժեշտություն չլիներ իշխանափոխությունը սկուտեղի վրա տալ  Նիկոլին, ինչը այդ թեւերից մեկն արեց:

Հիմա էլ մենք տեսնում ենք, որ փողոցային պայքարն արդյունք չի տալիս, բայց իշխանության սպասվելիք ճգնաժամը ակնառու կերպով տեսնում ենք: Սա խորքային ճգնաժամ է»,-ասաց նա:

Կիվիրյանի խոսքով, սա նաեւ իշխանությունների դեմքը պատռեց. «Նաեւ որոշ, այսպես կոչված, ընդդիմադիրների դեմքը պատռեց: Եթե մենք ապրեինք ժողովրդավարական երկրում, ի՞նչ պետք է աներ իշխանության այն ներկայացուցիչը, որի ընտանիքի անդամը մեղադրվում է կոռուպցիայի մեջ,  նա հրաժարական կտար: Եթե մենք ապրեինք ավտորիտար երկրում, ապա իշխանության այդ ներկայացուցիչը հրապարակավ կհրաժարվեր իր ընտանիքի անդամից: Իսկ Հայաստանում Ալեն Սիմոնյանի դեմարշը, որ նա հրապարակեց եղբոր եւ նրա կնոջ լուսանկարը, ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ ժողովրդավարական երկիր է, ոչ էլ՝ ավտորիտար: Բալագան է, բարդակ է»:

Նա նկատեց, որ փաստացի գործ ունենք գործադիր եւ օրենսդիր իշխանության ղեկվարների միջեւ խորքային ճգնաժամի մեջ. «Իսկ եթե խորհրդարանական երկրներում եթե նման ճգնաժամները չեն գտնում հանգուցալուծում, իրենք ընդունակ են փլուզել ողջ համակարգը: Ալեն Սիմոնյանի արածն ավելին է, քան ապտակը: Դու լինելով օրենսդիր մարմնի ղեկավարը, փաստացի հարցականի տակ ես դնում քննչական մարմինների աշխատանքը: Ստացվում է, որ օրենսդիր մարմնի ղեկավարը մեղադրում է քննչական մարմիններին կամ ոչ կոմպետենտ լինելու, կամ պատվեր կատարելու մեջ: Ու ինքը դեռ իր պաշտոնում է»,-ասաց նա:

Հայաստան Արգիշտի Կիվիրյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին