f

Անկախ

Ընդդիմության՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու և առաջնորդություն ստանձնելու վերջին փորձության ժամն է վրա հասել. Անանյան


Ըստ էության, պատմական նոր շրջափուլի մեկնարկն է ազդարարվում վաղը։ Թշնամի երկում նախագահական արտահերթ ընտրությունների օրն է, որը սարսափ ֆիլմին բնորոշ մեղեդու ելևեջների ներքո կարծես գալիս է ազդարարելու թշնամու կողմից մեր հանդեպ աճող հավակնությունները կյանքի կոչելու գործընթացի սկիզբը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շրջափուլը կարող է կարճատև լինել, քանի որ մեր ուշադրությունը՝ շեղվելով ինչ-որ անկարևոր ու երկրորդական իրադարձություններով, հնարավորություն չի ընձեռում սթափ դատողություններ անել և հասկանալ, որ դեպքերն ու իրադարձությունները զարգանում են մեզ համար ոչ ձեռնտու ուղղությամբ: Ավելի կոնկրետ՝ դրանք զարգանում են մի սցենարով, որն առնվազն կտրուկ հակասում է մեր ազգային շահերին, իսկ բովանդակային առումով՝ կործանարար են։

Քաղաքական ասպարեզի ժամանակակից գործիչները, դրսևորելով ապազգային, հակապետական և անհայրենիք վարքագիծ, իրենց նվաստացուցիչ պահվածքով և առաջարկվող ապազգային օրակարգով մի կողմից ձգտում են հագեցնել թշնամու ծարավը, իսկ մյուս կողմից, իրենց գոյությունը փրկելու համար, փորձում են ապահովել իրենց քաղաքական վերարտադրությունը։

Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, այսօրվա իշխանությունները ծրագրում են համատեղել սահմանադրական հանրաքվեն և արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հստակ հասկանալով, որ կարծես բախվում են մի կարևոր խնդրի։ Մասնավորապես, իրենց վերարտադրությունն ապահովելու համար այս իշխանությանն անհրաժեշտ է ընտրությունների ցածր մասնակցություն՝ մոտ 25-30 տոկոս, մինչդեռ նոր Սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 50 տոկոս գումարած մեկ ձայն:

Կանխատեսվում է, որ ոչնչի առջև արգելքներ չունեցող, և, ըստ էություն, նաև իրական հակազդեցություն չունեցող այսօրվա իշխանությունները փորձելու են Սահմանադրության անցկացման սահմանված օրենսդրական շեմը օրենսդրական դավադիր փոփոխություններով իջեցնել, օրինակ՝ 25 տոկոս գումարած մեկ ձայն։ Սա բառացիորեն նշանակում է, որ մեր պետության չգոյության ու ժողովրդի ինքնությունը վերացնելու իրավական գործընթացն անշուշտ մոտենում է պաշտոնական մեկնարկին։

Ակնհայտ է, որ տիտղոսային և ոչ տիտղոսային ընդիմության՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու և առաջնորդություն ստանձնելու ՎԵՐՋԻՆ փորձության ժամն է վրա հասել։ Սա առաջին հերթին վերաբերում է ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեցող ընդդիմադիր ուժերին։

Սա չի լինելու հերթական ձախողումը, սա լինելու է վերջին ձախողումը։ Եվ, եթե ձախողեք, սերունդներով նզովքի ու անեծքի եք արժանանալու բոլո՛րդ»։

Հայաստան Դավիթ Անանյան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին