f

Անկախ

Այսօր ավարտվում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու որոշման վերաբերյալ հանրային քննարկումը


«Սիրելի բարեկամներ, այսօր իրավական ակտերի միասնական հարթակում ավարտվում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու որոշման վերաբերյալ հանրային քննարկումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նշել է. «Անցած երկու շաբաթների ընթացքում մեր հասարակությունը միարժեք գնահատական է տվել այս հակազգային և վնասակար նախագծին՝ 8000-ից ավել քաղաքացիներ արդեն դեմ են քվեարկել հարթակում, նրանցից մոտ 500-ը հանգամանալից գրավոր մեկնաբանություններ է թողել քվեարկության տակ, առանց բացառության դեմ, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը միարժեք և հիմնավոր դեմ է արտահայտվել նախագծին:

Չնայած այս ամենին, նախագծի հեղինակները փորձում են ֆեյքային քվեարկությամբ տպավորություն ստեղծել, թե նախագիծը հանրային աջակցություն ունի, հասել է նույնիսկ նրան, որ թշնամական պետությունից օգտատերեր են մասնակցում քվեարկությանը: Սա, իհարկե, գործող վարչախմբի տիպիկ գործելաոճն է, որը կտրվելով իրեն ընտրած քաղաքացիներից, փորձում է տարբեր ֆեյքային միջոցներով և ադմինիստրատիվ լծակներով հանրային աջակցության տպավորություն ստեղծել և առաջ մղել իր արդեն անթաքույց դարձած հակազգային օրակարգը:

Եթե դուք այս ընթացքում դեռ չեք հասցրել մասնակցել այս քվեարկությանը, հիշեք, որ ձեր մեկ ձայնից շատ բան է կախված՝ մենք ենք մեր երկրի տերը ու չպետք է թույլ տանք ֆեյքերին այն մեզանից խլել: Մի ափսոսացեք ձեր ժամանակը, մտեք այս հղումով և քվեարկեք, տե՛ր կանգնեք մեր երկրին և պատմությանը»:

Հայաստան Ավետիք Չալաբյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին