f

Անկախ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի դեսպանը


Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոն հայտնել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին համաձայնել է նշանակվել Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնին։ Պատգամավորը վկայակոչում է սեփական աղբյուրները և այլ ապացույցներ չի ներկայացնում:

«Ցանկանում եմ ասել, որ, իմ տեղեկություններով, Զալուժնին համաձայնել է նշանակվել Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնին։ Ամենայն հավանականությամբ, նա կգնա այնտեղ, և մենք գիտենք, որ դեսպաններ ուղարկված մարդկանցից ոչ ոք երբեք հետ չի վերադարձել, սա ավանդույթ է Ուկրաինայում»,- ասել է Եվգենի Շևչենկոն՝ Ուկրաինայի Գլոբալ ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Վադիմ Կարասևի հետ հարցազրույցում, որը հրապարակել է YouTube-ի իր ալիքում։

Եվգենի Շևչենկոյի կարծիքով, եթե պարոն Զալուժնին հրաժարվի դեսպանի պաշտոնից, նա կկարողանա քաղաքական կարիերա կառուցել Ուկրաինայում։ Շևչենկոն լավ հեռանկարներ է տեսնում քաղաքական դաշտում Վալերի Զալուժնիի կարիերայի զարգացման համար։ Պատգամավորը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականի մասին հայտնի կդառնա փետրվարի 8-ին:

Եվգենի Շևչենկոն պոպուլիզմ է անվանել այն կարծիքը, որ Վալերի Զալուժնիի հրաժարականն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մրցակցի վերացում է ենթադրում: Ըստ պարոն Շևչենկոյի, բանը ռազմաքաղաքական հակասությունների մեջ է.

«Եթե նախագահն ինչ-որ մեկին չի սիրում, և ինչ-որ մեկն իր տեսքը չունի, նա այլևս նրա հետ չի լինի»,- եզրափակել է պատգամավորը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր, որ մտածում է գերագույն գլխավոր հրամանատարին փոխարինելու մասին։

Ուկրաինա Մեծ Բրիտանիա Աշխարհում Վալերի Զալուժնի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին