f

Անկախ

Ադրբեջանը Աշտարակը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»․ նրանք խաղաղության մտադրություն չունեն․ Արման Թաթոյան


Ադրբեջանը Աշտարակը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»․ Ադրբեջանը խաղաղության մտադրություն չունի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը․

«Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու և օրենսդրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի իշխանությանն անհրաժեշտ է արցախահայության բռնի տեղահանումից ու Հայաստանի տարածքների զավթումից, իր մյուս հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար։

Այս շղարշի ներքո նա խորացնում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի ծրագիրը, ստեղծում է ագրեսիայի արհեստական հիմքեր։

Ադրբեջանական իշխանական հեռուստաալիքը հերթական հաղորդումը նվիրել է Հայաստանի Աշտարակ քաղաքին, որն այն իբր, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ն է և օղուզ-թյուրքական ցեղերի հայրենիքն է անհիշերի ժամանակներից։

Ընդ որում, Աշտարակի հետ միասին յուրացվում են նաև այդ տարածքում գտնվող Հայոց վանական համալիրներն ու եկեղեցիները՝ նշելով, թե իբր դրանք 5-րդ դարի թյուրք-ալբանական հուշարձաններ են։

Իբր հայերն այստեղ բնակեցվել են 1828 թվականից Ռուսական կայսրության կողմից՝ ռուս-թուրքական պատերազմից հետո։

Իրականում, այս ծրագիրը հատուկ մշակված պետական քաղաքականություն է։ Այն ոչ միայն չի նվազել, այլ նաև ինտենստիվ առաջ է տարվում։ Սա արվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քարոզչությամբ։

Անհրաժեշտ է բացահայտել ադրբեջանական կեղծ տվյալները և ցույց տալ, որ Ադրբեջանի իշխանությունը խաղաղության մտադրություն չունի։

Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց օրակարգն ու լեգիտիմացնեն իրենց հանցանքները և զուգահեռ նախապատրաստվեն նոր հանցանքների»,- գրել է Թաթոյանը։

Արման Թաթոյան խաղաղության պայմանագիր Ադրբեջան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին