f

Անկախ

Վրաստանի հատուկ ծառայություններն առգրավել են Ռուսաստան տեղափոխվող պայթուցիկների բեռ. կասկածվում են ՀՀ 2 քաղաքացի


Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ բեռների տեղափոխման փորձը, հանցագործության համար կասկածվում են Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի, ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ Պետանվտանգության ծառայության՝ 2024 թվականի հունվարի 19-ին Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով Ուկրաինայի քաղաքացու միկրոավտոբուսով՝ էլեկտրական մեքենաների մարտկոցներում վեց պայթուցիկ սարք է մտցվել Վրաստան. նախատեսվում էր պայթուցիկները Վորոնեժ հասցնել վրացական «Դարյալ» անցակետով: Պայթուցիկներն առգրավվել են այդ անցակետում, գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պարզել է, որ վտանգավոր բեռների փոխադրման կազմակերպիչը ծագումով Բաթումի քաղաքից է, «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրեյ Շարաշիձեն։

Քրեական գործը վարվում է «Պայթուցիկ սարքերի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանում և ձեռքբերում» հոդվածով, սակայն Պետական անվտանգության ծառայությունը չի բացառում, որ գործը վերաորակվի որպես ահաբեկչության նախապատրաստություն։
 

պայթուցիկ Վրաստան հատուկ ծառայություններ Ուկրաինա Ռուսաստան Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին