Նոր Արեշում պայթյունի հետևանքով փլատակներից քիչ առաջ դուրս բերվեց երկրորդ քաղաքացու դին։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ 2-3 տուն է փլուզվել։ Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից դուրս է բերվել նաև որոնվող երկու քաղաքացու դի՝ կնոջ և տղամարդու։