f

Անկախ

Մեր ազգն իսկապես գտնվում է խորը ճգնաժամի մեջ, այդ իմաստով համաձայն եմ Սրբազան հոր հետ․ Չալաբյան


Հանգստյան օրերին համացանցում լայն տարածում է գտել գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ելույթը, որտեղ նա, ի թիվս այլ մտքերի, պնդում է, որ «հայերը աշխարհի ամենահիվանդ ազգն են», և մասնավորապես անդրադառնալով նախկինում կայացած մեր մի զրույցին ևս՝ նշում է, որ ես էլ խիստ գերագնահատում եմ մեր ազգի կարողությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խորին ակնածանք տածելով Սրբազան հոր նկատմամբ, և որևէ կերպ չցանկանալով սա շարունակական պոլեմիկայի վերածել, ընդամենը ցանկանում եմ այս կապակցությամբ նշել հետևյալը՝

ա) այսօր աշխարհի տարբեր մասերում տարբեր ազգեր բախվում են լրջագույն մարտահրավերների և գտնվում են խորը ճգնաժամի մեջ: Հարավային Կորեայում մի կնոջ հաշվով ծնունդները ընդամենը 0.8 երեխա են կազմում, Ուկրաինայում անկախացումից ի վեր բնակչության թիվը փաստացի կրկնակի նվազել է, Էկվադորում վերջերս մաֆիան լկտիաբար գրավեց բանտերը և պետական հեռուստատեսությունը, խաղաղ և բարեկեցիկ Լիտվայից արտագաղթը ավելի մեծ տոկոս է կազմում, քան փաստացի պատերազմում գտնվող Հայաստանից:

Պնդել, որ «հայերը աշխարհի ամենահիվանդ» ազգն են՝ ակնհայտ չափազանցություն է, և անտեսում են այն լրջագույն խնդիրները, որոնց այսօր բախվում է ողջ աշխարհը և շատ այլ ազգեր, և որոնք ազդում են նաև մեր ազգի վրա, թուլացնելով նրա կազմակերպվածությունը և դիմադրողականությունը, դրան մեր դեպքում գումարվում է նաև բիրտագույն արտաքին ճնշումը:

բ) դրանով հանդերձ, մեր ազգը իսկապես գտնվում է խորը ճգնաժամի մեջ, և դա անտեսելը որևէ կերպ անհնար է: Այդ իմաստով ես համաձայն եմ Սրբազան հոր հետ, որ հիվանդությունը բուժելու համար սկզբից պետք է ընդունել նրա գոյության փաստը, և ճիշտ ախտորոշում կատարել: Միևնույն ժամանակ, ցանկացած օրգանիզմ բուժելու համար պետք է հենվել այդ օրգանիզմի առկա ուժերի և դիմադրողականության վրա, այլապես եթե հիվանդին անընդհատ միայն ասես, որ նա հիվանդ է, բայց ապաքինվելու հույս ու կոնկրետ բուժում չառաջարկես, նա ի վերջո անձնատուր կլինի հիվանդությանը և կվախճանվի:

գ) հենց այդ համատեքստի մեջ է պետք դիտարկել այն պնդումը, որ ես գերագնահատում եմ մեր ազգի կարողությունները: Արդեն երկար ժամանակ զբաղվելով հանրային գործունեությամբ և շփվելով մեր ազգի բազմաթիվ շերտերի և անհատ ներկայացուցիչների հետ, ես տեսել եմ մեր մեջ եղած և՛ դրականը, և՛ բացասականը, և՛ որևէ կերպ ոչ գերագնահատում եմ մեզ, բայց ոչ էլ թերագնահատում: Ես համոզված եմ, որ այս ճգնաժամից մենք դուրս կգանք, հենվելով մեր ունեցած լավագույն անհատների և կառույցների, պատկերավոր ասած՝ մեր ազգային օրգանիզմի առողջ հատվածի վրա, և մինչ այժմ ուժերիս սահմաններում հնարավոր ամենն արել եմ՝ այդ հատվածին մոբիլիզացնելու, ոգևորելու և գործողության մղելու համար: «Հայաքվե» նախաձեռնությունը դրա օրինակներից մեկն է, և եթե այն դեռևս չի հասել ցանկալի արդյունքի, չի նշանակում, որ մենք նրանից պետք է հրաժարվենք՝ ընդհակառակը, պետք է ավելի մեծ համառությամբ շարունակենք մեր գործը, միևնույն ժամանակ ավելի ազդու և արդյունավետ եղանակներ գտնելով այն հաջողության հասցնելու համար:

Այսքանով՝ ցանկանում եմ ավարտել արձագանքս, ևս մեկ անգամ հարգանքներիս խորին հավաստիքը հղելով Սրբազան հորը, և հույս հայտնելով, որ միասնական ջանքերով մենք դուրս կբերենք մեր ազգին այս ճգնաժամային վիճակից ու հարատև զարգացման ուղի կբացենք նրա առաջ: Աստված օգնական բոլորիս»:

Հայաստան Ավետիք Չալաբյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին