f

Անկախ

Բացահայտվել է տարվա աղմկահարույց քրեական դեպքերից մեկը. shamshyan.com


Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժինը բացահայտել է առանձնապես ծանր, մի քանի բազմադրվագ հանցագործություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները հետապնդել ու վնասազերծել են առանձնապես ծանր հանցագործությունների համար կասկածվող Արտաշ Խաչատրյանին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ա․ Խաչատրյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ առանձնապես ծանր, միջին ծանրության և ոչ մեծ ծանրության՝ շորթման, ավազակային հարձակումներ, խարդախություն, ապօրինի բնակարան մուտք գործելու, վարորդական իրավունքի վկայականը կասեցված վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերով։ 

Ա․ Խաչատրյանը պարեկների կողմից բերման է ենթարկվել հունվարի 10-ին, պարզվել է, որ նա եղել է հետախուզման մեջ։ Նա եղել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով։ Կան տեղեկություններ, որ Porsche Cayenne-ը առևանգված է եղել։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Ա․ Խաչատուրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկներից մեկի գլխավորությամբ իրականացվել էր օպերացիա, որի արդյունքում տաք հետքերով հայտնաբերվել էին առևանգված ավտոմեքենաներ։

Այդ օրը ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներից մեկը, չլինելով ծառայության մեջ, Արգել-Նոր Գեղի ճանապարհահատվածում ժամը 12։30-ի սահմանում ընթանալիս է եղել, երբ նկատել է Mercedes G մակնիշի 27 KP 007 համարանիշի և Toyota Land Crauser մակնիշի 33 JJ 303 համարանիշի ավտոմեքենաները։ Նա հիշել էր, որ Mercedes G -ի վրա տեղադրված համարանիշները իրենը չեն, այն պատկանում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից գողացված Range Rover մակնիշի ավտոմեքենային։ Այդ մասին նա հեռախոսակապով տեղեկացրել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարին։ Վերջինս պարեկին հայտնել էր, որ նա շարունակի հետևել ավտոմեքենաների շարժին մինչև իրենք կհասնեն Նոր Գեղի։

Պարեկը շարունակել է հետապնդումը և նկատել, որ վերջինները Նոր Գեղի գյուղում՝ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անվան փողոցի 2-րդ փակուղում կանգնեցնում են Mercedes G մեքենան, որի միջից վարորդը դուրս է գալիս և ուղևորվում է Toyota Land Crauser-ի մոտ, նստում այն և շարունակում են այս անգամ Toyota-ով երթևեկությունը՝ Ֆ․ Թևոսյան փողոցում։

Պարեկները կանգնեցնում են կասկածյալներին ու գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայությամբ ձերբակալում են Toyota Land Crauser-ի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արտաշ Խաչատրյանին և ուղևոր, Երևանի բնակիչ 23-ամյա Վաչագան Ս․-ին, ով պարզվում է եղել է Mercedes G-ի վարորդը։

Mercedes G մակնիշի ավտոմեքենայի հաշվառման իրական համարանիշը եղել է 53 PA 555, որ դեկտեմբերի 9-ին առևանգվել է Երևան քաղաքում և այդ առևանգման փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ իր ավտոմեքենան Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում առևանգել են։ Պարզվել էր նաև, որ Mercedes G-ի վրա տեղադրված 27 KP 007 համարանիշները պատկանում են օտարերկրացի Պունգավանան Կարունանիդհին պատկանող Range Rover-ին։ 
 

հանցագործություններ ՀՀ Ոստիկանություն կալանավորում Հայաստան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին