f

Անկախ

ԱՄՆ-ն կշարունակի զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններից. սենատոր


Ես ստացել եմ ԱՄՆ վարչակազմի հավաստիացումներն այն մասին, որ վարչակազմը կշարունակի զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններից։ Այս մասին նշվել է ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենի պաշտոնական հայտարարությունում, որում նա պարզաբանել է, որ չի արգելի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում։

«Չնայած Թուրքիայի կողմից  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը երկար ժամանակ հետաձգվում էր, դա երկար սպասված քայլ է ՆԱՏՕ-ի համար։ Ես, սակայն, նախկինի պես լուրջ մտահոգություններ ունեմ մեր դաշնակիցների՝ սիրիական քրդերի վրա Էրդողանի շարունակվող հարձակումների առումով, նրա ագրեսիվ գործողություններով Արևելյան Միջերկրածովում և այն դերով, որը նա խաղաց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումներին աջակցելով։ Ես երախտապարտ եմ Բայդենի վարչակազմին այն բանի համար, որ նա ժամանակ գտավ տեղեկացնել ինձ այս հարցերի վերաբերյալ և պատասխանել իմ հարցերին»,- նշվել է սենատորի հայտարարությունում։

Նրա խոսքով՝ չնայած ինքն ուրախ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դադարեցրել է ռազմական ինքնաթիռների ներխուժումը Հունաստանի օդային տարածք, ԱՄՆ վարչակազմը տեղեկացրել է, որ շարունակում է ուշադիր հետևել այս հարցին, որպեսզի նպաստի Հունաստանի և Թուրքիայի միջև շարունակվող երկխոսությանը։

«Բացի այդ, ես վարչակազմից հավաստիացումներ եմ ստացել այն մասին, որ նա շարունակելու է զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ հետագա ռազմական գործողություններից, որ աշխատելու է Թուրքիայի հետ, որպեսզի կանխի այդ հակամարտության ցանկացած հետագա թեժացում։ Ես նախկինի պես խորապես անհանգստացած եմ Սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) դեմ Էրդողանի հարձակումներից Սիրիայի հյուսիս-արևելքում, սակայն վարչակազմը ինձ հավաստիացրել է, որ շարունակում է վճռական առարկություն հայտնել այդ հարձակումների դեմ, ներառյալ սպառնալիքն ամերիկյան ուժերի համար, որոնք աշխատում են SDF-ի հետ, և հաստատել է իր անփոփոխ հավատարմությունն այդ կարևոր գործընկերոջն աջակցելու հարցում, որը սուր նիզակ է ծառայում «Իսլամական պետության» ջախջախման գործում։ Վարչակազմն ինձ տեղեկացրել է, որ ավելի հստակ են տեղեկացնելու SDF-ին այդ հավատարմության մասին»,- նշել է Վան Հոլենը։

Նրա խոսքով՝ այդ հավաստիացումների հիման վրա ինքը չի ձգտի արգելել Թուրքիային F-16-ների վաճառքը՝ համատեղ բանաձև ներկայացնելու միջոցով։

«Բայց ես  կշարունակեմ մշտական կապ պահպանել վարչակազմի հետ այս կարևոր հարցերի հավաստիացումների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ մենք պետք է ուշադիր հետևենք Թուրքիային առաջիկա շաբաթներին և ամիսներին. գործողությունները խոսքից ավելիի մասին են վկայում»,- ավելացրել է նա։

Աշխարհում ԱՄՆ Սենատ Քրիս Վան Հոլեն հայ-ադրբեջանական հակամարտություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին