f

Անկախ

Կոնգոյում զինված խումբը կրակել է ՄԱԿ-ի ուղղաթիռի ուղղությամբ. երկու խաղաղապահ վիրավորվել է


Ուրբաթ վաղ առավոտյան Կոնգոյում զինված խմբավորման անդամները կրակել են ՄԱԿ-ի ուղղաթիռի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել են հարավաֆրիկյան երկու խաղաղապահներ, որոնցից մեկի վիճակը ծանր է, հայտնում է AP-ն:

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ վարչությունը կարծում է, որ հարձակումն իրականացրել են M23 ապստամբ խմբավորման անդամները Հյուսիսային Կիվու նահանգի Կարուբա շրջանում՝ Մասիսիի տարածքում։

Դյուժարիկը հայտնել է, որ խոցված ուղղաթիռը կարողացել է անվտանգ վայրէջք կատարել Գոմայում, իսկ խաղաղապահներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։

Կոնգոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ղեկավար Բինտու Կեյտան խստորեն դատապարտել է ՄԱԿ-ի զինանշանով ինքնաթիռի վրա հարձակումը։ Դա տեղի է ունեցել գրեթե մեկ տարի անց, երբ հարավաֆրիկացի խաղաղապահը սպանվեց նմանատիպ հարձակման ժամանակ, ասվում է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները կարող են լինել ռազմական հանցագործություն, և Քեյտան հայտարարել է, որ Կոնգոյի առաքելությունը, Կոնգոյի իշխանությունների հետ համագործակցելով, կգործադրի բոլոր ջանքերը հարձակման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Արևելյան Կոնգոյում ավելի քան 120 խմբակցություններ պայքարում են իշխանության, հողի և արժեքավոր հանքային ռեսուրսների համար, մինչդեռ մյուսները փորձում են պաշտպանել իրենց համայնքները:

Հակամարտությունը բռնկվել է 2021 թվականի վերջին, երբ M23 խմբավորումը կրկին հիշեցրել է իր մասին և սկսել է հարձակումներ տարածքներ գրավելու համար: Ենթադրվում է, որ խումբն աջակցություն ունի հարևան Ռուանդայի կողմից, թեև այդ երկրի կառավարությունը հերքում է որևէ կապ:

Աֆրիկա Կոնգո կրակոցներ ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին