Այս հանգստյան օրերին Կալիֆոռնիայի նահանգի Սոնոմա օկրուգի 36 մլն բնակիչ Մեքսիկայի հետ սահմանին հսկողության տակ է՝ կապված մոտեցող փոթորկի հետ, տեղեկացնում է NBC News-ը։
«Բոլոր կալիֆոռնիացիները, հատկապես Հարավային Կալիֆոռնիայի բնակիչները, պետք է պատրաստ լինեն փոթորկին»,- նշվել է նահանգապետ Գևին Նյուսոմի հայտարարությունում։
Ըստ օդերևութաբանների՝ նահանգում վտանգավոր հեղեղումները հնարավոր են մինչև երեքշաբթի, տեղումների քանակությունը Կենտրոնական ափին և Լոս Անջելեսում կարող են հասնել 6 և ավելի դյույմի։
Փոթորիկն սպասվում է շաբաթ օրը, հետո այն կտեղափոխվի Սան Դիեգո։
Հնարավոր են ավերիչ քամիներ։ Ուրբաթ երեկոյան Սանտա Բարբարա օկրուգի իշխանությունները նախազգուշացրել էին երկու շրջանների տարհանման մասին։ Նախազգուշացումները նշանակում են, որ բնակիչները պետք է պատրաստ լինեն հեռանալ քաղաքից ցանկացած պահի, նշվել է հայտարարությունում։
Հեղեղումների մասին նախազգուշացումները կգործեն Սոնոմա, Մարին, Սան Ֆրանցիսկո, Մոնթերեյ եւ Սան Լուիս Օբիսպո օկրուգների ափերին, ինչպես նաև ամբողջ Հարավային Կալիֆոռնիայում։
Կանխատեսման համաձայն՝ հեղեղումների հավանականությունը կենտրոնական ափին կազմում է 40 տոկոս։