f

Անկախ

Դուբայում բացվել է աշխարհում ամենամեծ կոնսոլը


Դուբայում բացվել է աշխարհում ամենամեծ կոնսոլը, որը միավորում է One Za'abeel բազմաֆունկցիոնալ համալիրի ( կառուցվել է Nikken Sekkei ճապոնական ստուդիայի կողմից) երկու երկնաքերները, տեղեկացրել է Dezeen-ը։

67,5 մետր երկարությամբ կոնսոլը ավելի երկար հորիզոնական կառույցի մի մասն է, որի անվանումն է The Link, այն կախված է 100 մետր բարձրության, վեց շերտանի մայրուղու վրա, և ունի հսկայական պեյզաժային լողավազան։

The Link-ը երկնաքերների հետ միացած է երկու կետում։ Քանի որ աշտարակները գտնվում են մայրուղու երկու կողմերում, Nikken Sekkei-ն դրանք նախագծել է որպես քառահարկ կամուրջ դրանց միջև։

Պարսից ծոցի հյուսիս-արևմուտքին նայող 67,5 մետր երկարությամբ կոնսոլը  գերազանցում է Սինգապուրի 66,5 մետր երկարությամբ Marina Bay Sands տեսահարթակին և աշխարհի ամենաերկար կոնսոլն է։

Nikken Sekkei-ը The Link-ը նախագծել է որպես շքեղ բազմաֆունկցիոնալ One Za'abeel համալիրի կենտրոնական մաս, այստեղ ներառված են հարկաբաժիններ, հյուրանոցներ, օֆիսներ, մանրածախ առևտրի խանութներ և ռեստորաններ։ Նախագիծը նախատեսված է որպես դեպի քաղաքի կենտրոն նայող վիզուալ դարպաս։

The Link-ի երկարությունը 230 մետր է, ինչը հինգ մետրով է կարճ երկու երկնաքերներից ամենափոքրից։ Երկրորդ աշտարակը  ունի 305 մետր բարձրություն և իր տեղն ամրապնդել է Դուբայի ավելի քան 300 մետր բարձրություն ունեցող գերբարձր երկնաքերների աճող ցուցակում։

В Nikken Sekkei-ում նշել են, որ համաշխարհային ռեկորդ սահմանելը նախագծի «գլխավոր նպատակը չէր»։

Ստուդիան մտադիր էր ստեղծել խաբուսիկ պարզ կառուցվածք՝ զուտ ապակե ճակատամասով, որը կմարմնավորեր ճապոնական դիզայնի մինիմալիստական մոտեցումը և մարտահրավերը Դուբայի ավանդույթին՝ ավելի բարդ երկնաքերների հարցում։ «Դուբայի հորիզոնին ինչ-որ նոր բան ավելացնելը մեզ համար պարզ խնդիր չէր լինի»,- նշել է Nikken Sekkei-ի Դուբայի օֆիսի գլխավոր տնօրեն  Ֆադի Ջաբրին։ «Մենք փորձել ենք մի ինչ-որ շատ պարզ բան հորինել»։

One Zaabeel-ի ներսակողմը զբաղեցնում է 530 000 քառակուսի մետր, ներառյալ 26 000 քառակուսի մետր օֆիսային սենյակներն ու 12 000 քառակուսի մետր առևտրային մակերեսը։ Աշտարակներից մեկում, որը կոչվում է One Za'abeel The Residences, 59 հարկերում տեղակայված են 264 մասնավոր տներ։

One Zaabeel Tower 68 հարկանի երկնաքերում տեղակայված են ևս 94 մասնավոր տներ և ինը պենտհաուսներ, որոնք սպասարկում է One&Only շքեղ բրենդը։ Բրենդը շենքում նաև 229 հյուրանոցային համարներ և լյուքս համարներ ունի, որոնք նա անվանում է «քաղաքային ամառանոց»։

One Zaabeel Tower-ում է գտնվում նաև Siro-ն՝ ֆիթնես- և վելնես հյուրանոց 132 համարով, ինչպես նաև բաժիններ կոնֆերանսների և միջոցառումների համար, սպա-կենտրոն և 11 ռեստորան։ Թե՛ One&Only-ն, թե՛ Siro-ն վերահսկվում են Kerzner հյուրանոցային օպերատորի կողմից։

 

Աշխարհում Մերձավոր Արևելք դուբայ կոնսոլ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին