f

Անկախ

930 նոր թափոնաման ու 2 հատուկ մեքենա. Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է


Երևանում թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագիրն ընդլայնվում է: Այժմ քաղաքն արդեն ունի 930 նոր թափոնաման, որոնք կտեղակայվեն քաղաքի 300 տարբեր հատվածներում: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ինչպես նաև քաղաքապետարանի և առանցքային այլ կառույցների ներկայացուցիչներ:

«Ձեռք ենք բերել նաև սպասարկող երկու նոր բարձրակարգ մեքենա, որոնք կսպասարկեն ապակու թափոնամանները: Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի թափոնների կառավարման ռազմավարության մաս է: Նմանատիպ նախագծերը շարունակական են լինելու` ի նպաստ քաղաքացիների բարօրության և բարեկեցության»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: 

Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Եվրոպական միության հետ՝ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով: Այն մեկնարկել էր 2020-ին: Այժմ քաղաքում տեսակավորման թափոնամանների թիվը կհասնի 1200-ի:

«Ծրագրի հիմնական նպատակը վտանգավոր թափոնների կառավարումն է, որպեսզի ոչ միայն նվազեցնենք դրանք, այլև պատշաճ կառավարվեն: ԵՄ 1.5 մլն եվրո է տրամադրել այս նախաձեռնությանը»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը:

«Թափոնամանների տեղադրմամբ մոտ 4 անգամ կավելանա վերամշակման հնարավորությունը: Սա ամենակարևոր բաղադրիչն է մեր այս ծրագրի, որին  աշխուժորեն պետք է մասնակցեն նաև քաղաքացիները: Կոչ ենք անում միանալ ու միասին տեսակավորել թափոննները»,- նշել է ծրագրի խմբի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն: 

Ոլորտի խնդիրները, մարտահրավերներն ու նաև  նոր նախաձեռնությունների հնարավորությունները պատասխանատուները քննարկել են արդեն առանձին: 
Թափոնների կառավարումը քաղաքի համար ունի կարևոր բնապահպանական նշանակություն: Երևանը կանաչ ու մաքուր տեսնելու համար անհրաժեշտ է առաջնահերթորեն տեսակավորել աղբը: 

Հայաստան Երևան աղբահանություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին