f

Անկախ

Որդեգրողներից մեկը նախկին վարչապետի որդին է․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Նորածիններին վաճառելու, ապօրինի որդեգրումների աղմկահարույց քրեական գործը, որն արդեն 3-4 տարի է՝ քննվում է եւ որը ժամանակին այնքան աղմուկ հանեց, ոչ մի կերպ ավարտին չի հասնում: Գործի քննությունն իրականացվել է բազմաթիվ խախտումներով, այդ թվում հրապարակվել են որդեգրված երեխաների եւ որդեգրող ծնողների՝ գաղտնիք հանդիսացող անձնական տվյալներ։ Բայց մի ուշագրավ դրվագ կա այդ գործում, որը նախաքննության փուլում փորձել են ծածուկ պահել: Բանն այն է, որ Հայաստանից երեխա է որդեգրել նաեւ Իտալիայի նախկին վարչապետ Մարիտ Դրագիի որդին՝ Ջիակամո Դրագին։ Երբ Հայաստանում հենց կառավարության նիստում հայտարարվեց, որ ապօրինի որդեգրումներ են իրականացվել, եւ քրեական գործ հարուցվեց, քիչ էր մնացել քաղաքական սկանդալ հասունանար` Իտալիայի նախկին վարչապետը, նրա ընտանիքը պահանջել են ՀՀ իշխանություններից` դադարեցնել գործի քննությունը եւ ամոթալի աղմուկը, որը վնասում է իրենց ընտանիքին եւ որդեգրված երեխայի իրավունքներն է ոտնահարում: Եվ հայկական կողմը ստիպված է եղել քրեական գործի նյութերից հեռացնել Իտալիայի վարչապետի թոռան էպիզոդը եւ Դրագիի կողմից իրականացված որդեգրության մասին տվյալները։

Սակայն քրեական գործում բազմաթիվ իտալացիների անուններ կան, որոնք ժամանակին Հայաստանից երեխաներ են որդեգրել: Ընդ որում, մեղադրանքն առաջադրվել է երեխաների վաճառքի հետ կապված, բայց առքի հետ կապված մեղադրանք չկա, չնայած երեխա «գնելն» էլ է քրեորեն պատժելի արարք: Առհասարակ, այդ խայտառակ գործի շրջանակներում խախտվել են որդեգրման գաղտնիության եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության նորմերը, ինչը կարգավորվում է Հաագայի կոնվենցիայով։ Որդեգրման տվյալները հասանելի են դարձել մեծ թվով անձանց, ինչը եւս քրեորեն պատժելի արարք է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 02․ 24 թ համարում։

 

Երեխաների որդեգրում ՀՀ Կառավարություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին