f

Անկախ

Մի չկայացած տենդերի պատմություն․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Լրատվամիջոցները գրեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Սիներջի» ընկերության շուրջ «կոռուպցիոն» սկանդալը երրորդ կողմ էլ ունի, որի գործուն «ջանքերով» են իրավապահները դուրս եկել այս «կոռուպցիոն» գործարքի վրա։ Խոսքը «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ, թեպետ պաշտոնական փաստաթղթերում հիմնադիր տնօրեն է ներկայացված ոմն Մուրադ Մուրադյան։ Այս փաստը բուռն քննարկումների առիթ է դարձել իշխանական թիմում, ոմանք չեն ուզում հավատալ աբսուրդի այն թատրոնին, երբ նախկին խոշորամասշտաբ «թալանչիներից» մեկը դարձել է արդարության մարտիկ, իսկ հեղինակավոր կազմակերպությունը, որը Հայաստանում գործում է 1999 թվականից, ինչպիսին «Սիներջին» է՝ շանտաժիստ։

Պարզվում է՝ դեռեւս 2022 թվականին էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին մասնակցած ընկերությունները եղել են «Սիներջին» եւ «Հարմոնիան»։ Նախարարությունը հայտարարել է երեք փուլից բաղկացած մրցույթ, մինչ այդ՝ նախաորակավորման փուլ։ Մասնակցել է 4 ընկերություն, բայց 2-ը բարեհաջող անցել են նախնական, ապա առաջին փուլերը, սակայն երկրորդ փուլից առաջ նախարարությունը որակավորման նոր չափանիշներ է սահմանել։ «Հարմոնիան», համարելով դրանք գնումների մասին ՀՀ օրենսդրությանը հակասող պահանջներ, դիմել է նախարարությանը՝ առաջարկելով փոփոխել, եւ որոշակի շտկումներ են արվել, բայց պահպանվել է հիմնական փոփոխությունը։ Երրորդ փուլին մասնակցելու համար կրկին նույն ընկերություններն են դիմել, նախարարությունը հիմնադրամի հայտը գնահատել է անբավարար եւ մերժել։ Մինչդեռ «Հարմոնիան» ներկայացրել է «Սիներջիից» շուրջ 3 անգամ ավելի ցածր գնային առաջարկ, որը, ըստ մասնագետների, անիրատեսական է եղել։ Մրցույթից իրենց դուրս թողնելու որոշումը «Հարմոնիան» վիճարկել է դատարանում` հայց է ներկայացրել ընդդեմ էկոնոմիկայի նախարարության։

Դատական-տեղեկատվական համակարգում շարադրված են հայցի հիմքերը, որ նախարարությունն իրավունք չուներ պայման փոփոխելու, բայց նույնիսկ այդ պարագայում «Հարմոնիային» դուրս թողնելու հիմքեր չեն եղել, քանի որ համապատասխանել է պահանջներին։ Դատարանը 2023 թ. հունիսին բավարարել է «Հարմոնիայի» հայցը եւ անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները: Դատարանի վճռից 2 ամիս անց մրցույթը գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել` բավարարել «Հարմոնիայի» հայտը եւ պայմանագիր կնքել նրա հետ։ Այս որոշումները չեղարկելու պահանջով էլ նախարարության դեմ հայց է ներկայացրել «Սիներջի» ընկերությունը։ Դատարանը, սակայն, անցած տարեվերջին կայացրած որոշմամբ չի բավարարել «Սիներջիի» հայցը, բայց գործի են անցել իրավապահները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 02․ 24 թ համարում։

 

«Սիներջի» ընկերություն տենդեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Հայաստան «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին