f

Անկախ

«Կեղծ օրակարգերի շուրջ ոչ ոք չի համախմբվում». ԱՏՁՄ-ն նախագահ է ընտրել. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թերթի նախորդ համարում նշել էինք, որ մեր տեղեկություններով, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագումարը (տարեկան ժողով) թեժ է անցնելու, քանի որ միության անդամները ունեն որոշակի հարցադրումներ՝ կապված թե՛ ընդհանրապես ՏՏ ոլորտի զարգացման, թե՛ միության գործունեության հետ: Տեղեկացրել էինք նաև, որ սպասվում են նոր ընտրություններ:

Եվ ահա, փետրվարի 1-ին տեղի է ունեցել Առաջատար ԱՏՁՄ 23-րդ տարեկան համաժողովը։ Մեր տեղեկություններով, համաժողովում ոչ միայն քննարկվել և ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը, այլև բարձրացվել են այն խնդիրները, որոնք առկա են ու լուծման անհրաժեշտություն ունեն:

Ընտրությունների արդյունքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։Ամփոփելով համաժողովը՝ նա նշել է, որ ինքը նման ակտիվություն չի հիշում ԱՏՁՄ-ում: «Մեր Միությունը մի կարևոր առանձնահատկություն ունի. եթե դասական սցենարով դիտարկենք, ապա ասոցիացիաներն ու միությունները պետք է զբաղվեն իրենց ոլորտի լոբբինգով, սակայն մեր երկրի խնդիրներն այնպիսինն են, որ մենք մեր ընկերությունների խնդիրները թողել ենք մի կողմ, կարծում եմ՝ մեր առանձնահատկությունն էլ հենց դա է։ Կեղծ օրակարգերի շուրջ ոչ ոք չի համախմբվում, իսկ մեր ընկերությունները հաճախ իրենց ընկերությունների անձնական շահերը դնում են մի կողմ, որպեսզի համընդհանուր շահին ծառայեն։ Հենց դրա համար էլ կարծում եմ՝ մենք տարեցտարի համախմբվում ենք»,ասել է Եսայանը:

Հավելենք, որ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ են ընտրվել Արտավազդ Մինասյանը (Krisp), Արմեն Քոչարյանը (VOLO), Իրինա Դումանյանը (Siemens Industry), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Արման Աթոյանը (iXTech), Խա չ ա տուր Նա զ ա րյա ն ը (VMWare), Սոնա Մամյանը (Mamble), Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը, Մ ա նուկ Հերգ նյա ն ը ( G r a n a t u s Ventures), Գոռ Վար դ ա նյա ն ը (FimeTech)։ Խորհրդի (վարչության) վերստուգող ընտրվեցին Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM), Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum) և Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։

Խորհրդի որոշմամբ ԱՏՁՄ տնօրեն է նշանակվել Սարգիս Կարապետյանը»:

 

Հայաստան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին