f

Անկախ

Այսօր իրավիճակն այնպես չէ, որ անցնենք կորոնավիրուսով վարակվածների խորը տեսակավորման. Զեյնալյան


Այսօր իրավիճակն այնպես չէ, որ անցնենք կորոնավիրուսով վարակվածների խորը տեսակավորման։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«ՀՀ–ն դեռ ունի առողջապահական հզորություններ, խոսքս հիվանդանոցային եւ մասնագիտական հզորության մասին է, բայց մարտավարությունն այպես է փոխվել, որ այն անձինք, ովքեր դրական պատասխան ունեն, բայց գանգատ չունեն, մնում են ամբուլատորիայի հսկողության տակ, այսինքն ընտանեկան բժշկի հսկողության տակ, տնային պայմաններում ինքնամեկուսացված մնալով։ Այն պահին, երբ տեղամասային բժիշկը որոշի, որ անհարաժեշտություն կա հոսպիտալացնելու այդ դեպքում իրականացվում է հոսպիտալացում»,– ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե դուք նշում եք, որ առողջապահական համակարգը հզոր է, բայց երկկողմանի թոքաբորբով մարդիկ են դուրս գրվում հիվանդանոցներից, պատգամավորը պատասխանեց. «Պետք է զուգահեռ կարողանանք բնակչության բժշկական օգնության բնականոն ընթացքն ապահովել, այսինքն այն քաղաքացիներին սպասարկել, որոնք կորոնավիրուս չունեն, բայց բուժօգնության կարիք ունեն։ ՀՀ–ում կա շուրջ 125 բժշկական կենտրոն եւ դրանք կարող են վերածվել Covid սպաարկող բժշկական հիմնարկների։ Առողջապահության նախարարությունը պետք է որոշակի մարտավարական փոփոխություններ անի, որպեսզի կարողանանք առավել կառավարելի դարձնել վիրուսի տարածումը»։

Զեյնալյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ երբ ՀՀ–ում համավարակի առաջին դեպքն էր գրանցվել, ընդիմադիր խմբակցության պատգամավորները նշում էին, որ պետք էր անհապաղ կանխարգելիչ աշխատանքներ անել, սահմանները փակել, սակայն առողջապահույան նախարարությունն ականջալուր չեղավ, ասաց, որ ականջալուր լինել տարբեր հորդորներին, սխալ է։ 

«Պետք է վերլուծույուն իրականացնել, կանխատեսել եւ գործողություն կիրառել, այլ ոչ տարբեր մարդկանց հայտարարություններին հետեւել եւ իրականացնել գործողություններ։ Ըստ էության սահմանափակումներ մտցվեցին, մի քիչ շուտ մի քիչ ուշ, բայց մտցվեցին եւ կարծում եմ կարիք չկա խոսել, թե ինչ պետք է արվեր։ Հիմա ունենք այն ինչ ունենք, պետք է հասկանանք, թե այսօրվանից սկսած ինչ միջոցառումներ, գործողություններ են պետք, որպեսզի կարողանանք հնարավորինս բարվոք կերպով դուրս գալ»,– ասաց պատգամավորը։

Ըստ Զեյնալյանի՝ մահաբերության ցուցանիշը մեզ մոտ բարեբախտաբար ցածր է, ամբողջ աշխարհում միջին մահաբերության ցուցանիշից։ 

«Մահաբերության ցուցանիշը հարաբերական է եւ հաշվարկվում է բնակչության թվաքանակով՝100 հազարի հաշվարկով, թե վարակվածների մեջ որ տոկոսն է մահացել, սա մահաբերության ցուցանիշն է եւ մեզ մոտ դա բավականին ցածր է։ Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ մահերը 2–3 շաբաթ հետ ընկած են հայտնաբերված դեպքերից։ Եթե մենք գնահատում ենք մահվան դեպքերը, ապա այսօրվա մահվան դեպքրը չպետք է համեմատել այսօրվա հայտնաբերված թվերի հետ, այլ մոտ 2–3 շաբաթ հետ գնալ եւ համեմատել այդ օրերին գրանցված դրական դեպքերի հետ»,– ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ վիրուսի պիկը հնարավոր չէ կանխատեսել, եւ որ այն կախված է իրականացվող միջոցառումներից, բնակչության զգոնության մակարդակից եւ յուրաքանչյուրի պատասխանատվությունից։

Նարեկ Զեյնալյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին