f

Անկախ

Ադրբեջանցի հեղինակի պատմվածքը ներառված է ՀՀ դպրոցական դասագրքում. ահազանգ


Հանրակրթական դպրոցներում դասավանդվող 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում ընդգրկված է ադրբեջանցի հեղինակի  ստեղծագործություն: Այս մասին այսօր ահազանգ է հնչեցվել Ֆեյսբուք սոցիալական ցնացում: Աննա Գրիգորյան անունով քաղաքացին հրապարակել է ադրբեջանցի գրող Արզու Սոլթանի պատմվածքի հայերեն թարգմանության բնագիրը և հանրակրթական դպրոցի դասագքրի 106-րդ էջը, որտեղ նույնությամբ կրկնվում է պատմվածքը, բայց որպես հեղինակ ներկայացված է ոմն Արթուր Մանուկյան:

«Լավ լուր հայ մանուկների և իրենց  ծնողների համարայսուհետև պետական դպրոցների հինգերորդ դասարանցիները մայրենիի շրջանակներում կուսումնասիրեն ադրբեջանցի գրող Արզու Սոլթանի գրած պատմվածքները...,որը վերցվել է Save the children-ի գրքից, նույնությամբ տպվել դասագրքում։ Դասագրքի 106 էջում է՝ վերնագիրը նույնն է, հեղինակը նշված է ոմն Արթուր Մանուկյան,- գրում է նա:-Իհարկեմենք ` որպես քոչվոր, անգրագետ ցեղ, չունենք որևէ հայտնի գրող, մանկագիր, բայց ունենք ընտիրագույն կրթության նախարարություն։ Մայրենիի պետական դասագրքում տեղ չունի ադրբեջանցու ստեղծագործությունը»։

Աննա Գրիգորյանի հիշատակած գիրքը հրատարակվել է 2008-ին, «Սեյվ դը Չիլդրեն Ֆեդերեյշն ինկհայաստանյան մասնաճյուղի կողմից:

«Պատմվածքները մշակվել են 3 երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) հեղինակների կողմից՝ ռուսերեն գրված սցենարների հիման վրա: Դրանք մշակել և ավարտուն տեսքի է բերել Բերնարդինե Սարգսյանը: Պատմվածքները բխում են «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման» ծրագրի 12 թեմաներից: Գիրքը նախատեսված է 5-11 տարեկան երեխաների համար»,- գրված է գրքի նախաբանում:

Ուշագրավ է, որ դպրոցական դասագրքի  հեղինակները պատմվածքն արտատպելիս գոնե պատմվածքը հայերենի վերածող հեղինակի անունը չեն նշել:

Դասագրքի հեղինակներն են Աշոտ Գալստյանը և Թամարա Թովմասյանը:

Աշոտ Գալստյանը ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկանն է, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Նա 2022թ.-ին ԿԳՄՍՆ կողմից  Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ  մեդալի է արժանացել կրթության, գիտության, մանկավարժության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:

Թամարա Թովմասյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է, 2021 թ. սեպտեմբերից ՀՀ ԳԱԱ միջազգային ուսումնական կենտրոնի մագիստրատուրայի դասախոս է, ԿԶՆԱԿ հիմնադրամի փորձագետ:  

 

 

կրթություն դասագիրք

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին