f

Անկախ

Գերմանիայի 11 օդանավակայաններում գործադուլի պատճառով 1100 չվերթ կչեղարկվի


Գերմանիայում փետրվարի 1-ին առնվազն 1100 ավիաչվերթ չեղարկվել է, ինչի պատճառով կտուժի շուրջ 200 հազար ուղևոր։ Դրա պատճառը օդանավակայանների անվտանգությունն ապահովող անձնակազմի մեկօրյա նախազգուշական գործադուլն է, որը կազմակերպում է Ver.di արհմիությունը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Գործադուլը տեղի է ունենում երկրի 11 օդանավակայաններում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Բեռլինում, Դյուսելդորֆում, Քյոլնում, Շտուտգարտում, Բրեմենում, Հանովերում, Լայպցիգում, Դրեզդենում և Էրֆուրտում։ Գործադուլը չի ընդգրկի Մյունխենի և Նյուրնբերգի օդանավակայանները, սակայն այստեղից դեպի վերոհիշյալ  քաղաքներ բոլոր չվերթները կչեղարկվեն։

Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ ծրագրում է փետրվարի 1-ին պլանավորած չվերթների, առաջին հերթին հեռավոր թռիչքների մեծ մասն իրականացնել գործադուլն ընդգրկած Ֆրանկֆուրտի օդանավակայանից: Դրա հետ մեկտեղ ընկերությունն ուղևորներին առաջարկել է տոմսերի անվճար փոխանակում մեկ այլ ամսաթվով` մինչև փետրվարի 8-ը։ Ներքին չվերթների տոմսեր ունեցող ուղևորները կարող են դրանք անվճար փոխանակել գնացքի տոմսերի հետ։

Աշխարհում Եվրոպա Գերմանիա օդանավակայաններ գործադուլ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին