f

Անկախ

Անկողնային պարագաներ, սրբիչներ եւ կոշիկ արտադրող ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից


Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում մաքսատուրքից ազատեց «ԱՆԻԹԵՔՍ» ՍՊ ընկերությանը, որի կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել անկողնային պարագաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի կապիտալ (նորարար սարքավորումների, տեքստիլ մեքենաների ձեռքբերում) և 7․1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 120 աշխատատեղ՝ 163 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև170-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 628 մլն դրամ:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷԼՄԱ ՇՈՒԶ» ՍՊ ընկերությանը, որի կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել կոշիկի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․3 մլրդ դրամի ներդրում, որից 271․7 մլն դրամը հումքի, իսկ մնացած մասը սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 125 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև60-ի՝152 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 271․7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 13․5 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությունը, որի կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել սրբիչների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 510 մլն դրամի կապիտալ (նորարար սարքավորումների, տեքստիլ մեքենաների ձեռքբերում) և 4․58  մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 84 աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև120-ի՝290 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․58 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 232 մլն դրամ:

Հայաստան տեքստիլի և կոշիկի արտադրություն ազատում մաքսատուրքից

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին