f

Անկախ

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է ՔԿՀ–ի պետի պաշտոնից


ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին` «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանը, ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Նշվում է, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նրան պաշտոնից ազատել է` հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի առաջարկությունն ու Արման Մելքոնյանի դիմումը։

«Հրապարակ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Մելքոնյանի անձի շուրջ անվստահություն է ձևավորվել դեռևս անցած տարվանից։ Դա կապված էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, երբ ԱԱԾ մեկուսարանից Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին տանելու ճանապարհին Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մոր հետ, հետո շարունակել ճանապարհը: Ըստ լուրերի` ՔԿ ծառայողները կապ են հաստատել վերադասի հետ, որը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն, տեսակցի տարեց մոր հետ՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա:

Նշվում էր, որ դեպքի հաջորդ օրը թերթերից մեկում հրապարակվել է այդ տեղեկությունը, որն էլ ճակատագրական է եղել Մելքոնյանի համար։

Մելքոնյանը պաշտոնը զբաղեցնում էր 2023թ. մարտի 29-ից։ Մինչ այդ նա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետն էր։

Հայաստան «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Գագիկ մելքոնյան Արման Մելքոնյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին