Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի միջեւ հնարավոր գործարքի պայմանների շուրջ բանակցությունները սկզբնական փուլում են։ Այս մասին տեղեկացրել է Կատարի վարչապետ, ԱԳՆ ղեկավար, շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ անցած հանգստյան օրերին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է շրջանակային առաջարկ, որը կարող է դառնալ մեկնակետ բանակցությունների համար»,- ասել է նա։
«Ես կարծում եմ, որ մենք հասել ենք համաձայնության իսրայելցիների հետ, որպեսզի օգտագործենք այդ առաջարկը որպես մեկնակետ»,- ասել է նա։