f

Անկախ

Պրահան աջակցում է Հայաստանին դեպի Եվրոպա նրա ճանապարհին․ Չեխիայի խորհրդարանի խոսնակ


Չեխիան Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ և աջակցում է Երևանին՝ դեպի Եվրոպա նրա ճանապարհին։ Այս մասին հայտարարեց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել, շնորհակալություն հյուրընկալության համար։ Բեղմնավոր երկկողմ հանդիպում ունեցանք Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Չեխիան Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ և մենք միանգամայն աջակցում ենք դեպի Եվրոպա ձեր ճանապարհին, մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ, ներառյալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Մենք համագործակցում ենք երկկողմ մակարդակում, խորհրդարանները կարող են շատ տարբեր ոլորտներում համագործակցել։ Ես արդեն պարոն Սիմոնյանին հրավիրել եմ այցելել Պրահա։ Ես շատ ուրախ կլինեն նրան և նրա պատվիրակությանն այնտեղ հյուրընկալելու համար»,- ասաց Չեխիայի խորհրդարանի խոսնակը։

Նա նշեց, որ երկու կողմերն աշխատում են զարգացնել փոխադարձ տնտեսական հարաբերությունները։

«Այդ կապակցությամբ իմ պատվիրակության մի մասը ձեռներեցներ են, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, պատվիրակության անդամներից մեկն էլ Չեխիայի առևտրի նախարարության ներկայացուցիչն է, ինչը նշանակում է, որ դեռևս հնարավորություն կա բարելավել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ընդգծեց նա։

Չեխիայի խորհրդարանի խոսնակը տեղեկացրեց, որ երկկողմ համագործակցությունը ներառում է նաև մշակութային և կրթական ոլորտները։

«Այդ կապակցությամբ ուրախ եմ, որ ցուցասրահ եմ բացելու Հայաստանի պատմության թանգարանում, որը կներկայացնի մեր մշակութային ժառանգությունը։ Ես հուսով եմ, որ դա հայ զբոսաշրջիկներին մեր գեղեցիկ երկիր հրավիրելու  լավ հնարավորություն կլինի»,- ավելացրեց Մարկետա Պեկարովա Ադամովան։

Աշխարհում Եվրոպա Չեխիա Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին