f

Անկախ

Պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի․ Գ․ Դանիելյան


ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կառավարության «e-draft» կայքում դրված որոշման նախագծով փորձ է արվում մի խումբ պատմաբանների առաջարկով «Հայոց պատմություն» դասընթացի անվանումը փոխարինել «Հայաստանի պատմություն» արտահայտությամբ։ Հիրավի հաջողված և համընդգրկուն եզրույթից հրաժարվելը բացատրվում է այն պատճառաբանությամբ, որ «Հայոց պատմություն» անվանումը «... հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության»: Միաժամանակ առաջարկվում է ընդօրինակել այլ երկրներում ընդունված ձևաչափին՝ «Ղազախստանի պատմություն», «Հնդկաստանի պատմություն» և այլն:

Հարգելիներս, եզրութաբանությունը հայագիտության, ազգային ինքնության անքակտելի տարրերից է, ուստի պետք չէ իբր պետականությունից շեղվելու հնարավոր պատճառը փնտրել դարեր շարունակ փորձություն անցած և համընդհանուր ընդունելության արժանացած անվանումների մեջ: Ազգային ինքնատիպությունը միջազգային նորմերով պաշտպանվող համաշխարհային մշակույթի արժեք է: Մովսես Խորենացին իր նույնանուն գործում առավելապես հենց Հայոց պետականությանն է անդրադարձել, իսկ պետականությունից շեղվելու մտադրություն ունեցողին, ցավոք, ոչ մի անվանում չի խանգարի:

e-draft.am-ում կարող եք մասնակցել նախագծի քվեարկությանը ....

Ահա հղումը, որով կարող եք քվեարկել՝

https://www.e-draft.am/projects/6771/about?fbclid=IwAR1dS4qUametyttpKKt9l9uG5XoR8naNsCGh0da1XGBlgOSBG1TbWGMVrl0

Գևորգ Դանիելյան Հայոց պատմություն դասագրքեր ֆեյսբուքյան գրառում

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին