Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը աղետալի հետեւանքներ կունենա եվրոպական տնտեսության համար։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Le Point ամսագրի հարցազրույցում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում ֆերմերների բողոքների հետ կապված պատմությունը ցույց է տալիս, թե որքան լուրջ խնդիր է Ուկրաինան Եվրոպայի համար՝ անկախ հակամարտությունից։
«Եվրամիությանն Ուկրաինայի մերձենալը կամ անգամ անդամակցությունը ԵՄ-ին կործանարար ազդեցություն կունենա կամ կարող է ունենալ եվրոպական տնտեսության վրա, հատկապես գյուղատնտեսական հատվածում»,- ասել է նա։