f

Անկախ

Ժաննա Անդրեասյանը «պարտիզանական լռություն» պահողի դերում է․ Գեղամ Մանուկյան


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը որոշել է պահպանել ոչ միայն պարտիզանական քար լռություն, այլ օրենքները խախտել, իր գերատեսչությանը դնել ծիծաղելի վիճակում, միայն թե արդարացնի իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի հիմնազուրկ, արտեստական հայտարարությունները, գրում է Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Հունվարի 23-ին նախարարին հարցում էի ուղարկել՝ պարզելու, թե ովքեր են այն մասնագետները, որոնց, ինչպես 2024թ.-ի հունվարի 14-ին Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչել էր «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ», որոնք դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն»։ (Հարցումս եւ պատասխանը կցվում են)։

Պարզագույն հարցերին, նախարարությունից այսօր ստացել եմ ցնցող պատասխան։ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած կառույցը, հղում անելով ՀՀ Սահմանդրության և ՏԱ մասին օրենքի վրա, համարել է, որ հարցումս սահմանափակում է կարծիք արտահայտելու իրավունքը, ոտնահարում է հանրային շահերը կամ այլոց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։

Նախարարությունից հայտնել են, թե չեն կարող տեղեկություն տալ, քանի որ ողջ հանրությանը վերաբերող, յուրաքանչյուրիս իրավունքին առնչվող, այս օրերին հանրային բուռն բանավեճի նյութ դարձած «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» փոխելու նախաձեռնությամբ իբր նախարարություն հղված նամակի պատճենը ինձ տրամադրելով, ուշադրություն՝ «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»:

Ընդ որում, այս մերժումը նաև այն հիմքով է զավեշտալի, անհիմն և անօրինական, որ տեղեկության մերժումը պետք է պարունակի կոնկրետ իրավական նորմի հղում: Այսինք ԿԳՄՍ-ն առնվազն պետք է նշի, թե իմ տրված հարցերից յուրաքանչյուրի պատասխան-տեղեկությունը որ օրենքի որ հոդվածով է խախտում մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, օրինակ՝ «Ե՞րբ է ԿԳՄՍ նախարարությունը ստացել «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն» բովանդակությամբ դիմում» հարցիս պատասխանը ինչ իրավական հիմքով է գաղտնիք և այլն:

Հասկանում եք, Նիկոլի ասած «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ» նամակ են իբր հղել ԿԳՄՍՆ, ու դա գաղտնի, անձնական գրություն է։ Կարծես ես ուզում էի նախարարություն ուղարկված սիրային նամակի պատճեն, իրենք էլ համարել են, որ դա կարոող է անձնական նամակագրության գաղտնիությունը խախտել։

Կասեք զավե՞շտ։ Չեմ կարծում։ Մի ողջ գերատեսչություն, նախարարություն, նախարարության իրավաբանական վարչություն, հասարակայնության հետ կապերի վարչություն, տեղեկատվություն տրամադրող լիազոր անձի դնում են հիմարագույն վիճակում, միայն թե արդարացնեն Փաշինյանի հայտարարությունը, թե «Հայոց պատմություն» առարկայի խորքային անվանափոխությունը, ոչ թե իշխանությունն է նախաձեռնել, այլ մտավորականների ու ուսուցիչների նախաձեռնությամբ է սկսվել։

Իրականում, ենթադրելի է, որ որեւէ նամակ էլ չի գնացել նախարարություն, չկա նման առաջարկի հեղինակ որեւէ մանկավարժ եւ պատմաբան, պարզապես փաշինյանական իշխանության ուրացման ծրագրի մի մասնիկն է, որի այս դրվագը ներկայացնում են իբր ժողովրդային պահանջի սոուսով։

Հիշու՞մ եք, այդպես ստալինյան տարիների ձեւակերպմամբ էր արվում՝ «աշխատավորական կոլեկտիվների» պահանջով կամ առաջարկով»,- գրել է նա։

Գեղամ Մանուկյան ՖԲ Գրառում Ժաննա Անդրեասյան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին